• Latest news

Ամերիկացի բժիշկներն փորկապության դեմ հասարակ միջոց են առաջարկել

6 նոյեմբերի, 2017  21:36

ԱՄՆ Ohio State University's Wexner Medical Center համալսարանական բուժկենտրոնի գիտնականները փորկապությունից տառապող մարդկանց առաջարկում են զուգարանակոնքին նստելիս ոտքերի տակ փոքրիկ նստարան դնել։

Գիտնականների խոսքով նման հասարակ միջոցը կարող է քրոնիկ փորկապության դեմ պայքարի արդյունավետ միջոց դառնալ։ Ոտքերի տակ դրված նստարանը  մարդուն կօգնի մարմնի այնպիսի դիրք ընդունել, որի դեպքում մարսված զանգվածների տեղաշարժն աղիներում ավելի է արագանում։

Մասնագետներն իրականացրել են փորձարկումներ 52 տղամարդու ու կնոջ մասնակցությամբ, որոնց միջին տարիքը 29 տարեկանն էր։ Նրանց 30 տոկոսը նախապես հայտնել էին գիտնականներին այն մասին, որ կղազատման ժամանակ կանոնավոր դժվարություններ ունի, 44 տոկոսն ասել էր, որ կղազատման ժամանակ լարվածություն է զգում, իսկ 56 տոկոսն արյան հետքեր է նկատում զուգարանի թղթի վրա։ Փորձի մասնակիցներին առաջարկել են զուգարան գնալիս ոտքերի տակ որեւէ բարձր բան դնել։

Փորձի շրջանակում գիտնականները հետեւել են կղազատման նպատակով զուգարան գնալու 1000 դեպքերի։ 700 դրվագներում կամավորները փոքրիկ նստարան են դրել ոտքերի տակ։ Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ այս միջոցն իրոք զգալիորեն հեշտացնում է այն մարդկանց վիճակը, որոնք տառապում են կանոնավոր փորկապությամբ։

Նրանց խոսքով՝ ոտքերի տակ հենարանի գործածման շնորհիվ կրճատվել է այն ժամանակը, որը մարդիկ ծախսում էին կղազատման վրա, նաեւ նվազել է լարվածության զգացողությունը դեֆեկացիայի ժամանակ ու այդ պրոցեսը հեշտացել է։ Փորձագետները եզրակացրել են, որ զուգարանակոնքին՝ ինչպես աթոռին նստելու ձեւը, որը արեւմուտքում է ընդունված, ավելի է խորացնում փորկապության խնդիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի