• Latest news

Քանի՞ կիլոգրամ կարելի է հավաքել հղիության ընթացքում

12 նոյեմբերի, 2017  14:48

Հղիության ընթացքում ուտել երկուսի համար ամենեւին պետք չէ, փոխարենն անհրաժեշտ է ուտել կրկնակի անգամ ավելի օգտակար եւ սննդարար կերակուր, քանի որ սննդային նյութերը, որոնք սննդամթերքից ստանում է մայրը, ազդում են պտղի զարգացման վրա, պնդում է կանանց առողջության գծով  մասնագետ Կարեն Կուպերը:

Վերջերս կայացած հետազոտությունը ցույց է տվել, որ 3 կանանցից 2-ը հղիության ժամանակ ավելի քիչ կամ ավելի շատ քաշ են հավաքում, քան խորհուրդ է տրվում բժիշկների կողմից: Դա իր հերթին կարող է իրենց եւ իրենց երեխաների մոտ մի շարք բարդությունների բերել:

Իսկ որքա՞ն կիլոգրամ քաշ  է խորհուրդ տրվում ունենալ հղիության ժամանակ:

  • Կանանց, որոնք հղիության սկզբում մարմնի նորմալ զանգված են ունեցել (ՄԶԻ 18.5-24.9), խորհուրդ է տրվում հավաքել 11-15 կիլոգրամ:
  • Կանանց, որոնք հղիության սկզբում մարմնի ավելորդ քաշ են ունեն (ՄԶԻ 25-29.9), խորհուրդ է տրվում հավաքել 7-11 կիլոգրամ:
  • Կանանց, որոնք հղիության սկզբում ճարպակալում ունեն (ՄԶԻ 30 եւ ավելի), խորհուրդ է տրվում հավաքել 5-9 կիլոգրամ:
  • Կանանց, որոնք հղիության սկզբում մարմնի զանգվածը նորմայից ցածր է  (ՄԶԻ 18.5-ից ցածր), խորհուրդ է տրվում հավաքել 13-18 կիլոգրամ:

Բժիշկ Քուփերը պնդում է, որ եթե կնոջ քաշը դուրս չի գալիս խորհուրդ տրվող սահմաններից,  բարդությունների, օրինակ, դիաբետի, պրեէկլամպսիայի եւ հիպերտոնիայի ռիսկը զգալի կրճատվում  է։

Սակայն նաեւ պետք չէ շատ մտահոգվել կիլոգրամների պատճառով։ Քաշի մասին մտահոգվելու դեպքում ցանկալի է խորհրդակցել մանկաբարձ-գինեկոլոգի հետ։

Քաշը նորմայի սահմաններում պահպանելու համար բժիշկը խորհուրդ է տալիս ճիշտ սնվել, շատ հանգստանալ եւ կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի