• Latest news

ԱՆ–ը կանցկացնի հանրային քննարկում՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ

20 նոյեմբերի, 2017  22:33
ՀՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ իրազեկման աշխատանքներն ու հանրային քննարկումները հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ: Արդեն իսկ կայացել են հանդիպումներ պետական եւ մասնավոր հատվածի առաջատար մասնագետների եւ բուժաշխատողների, ինչպես նաեւ առանձին հանդիպումներ եւ քննարկումներ են կազմակերպվել խնդրով մտահոգ փորձագետների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Նոյեմբերի 22-ին, ժամը 12:00-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում (Կառավարական տուն N3, 2-րդ հարկ) նախատեսվում է հերթական աշխատանքային քննարկումը հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների անդամների հետ: Նախարարությունը, կարեւորելով պետություն-հասարակություն ակտիվ երկխոսությունը, քննարկման է հրավիրում բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր մտահոգված են խնդրով եւ կարծում են, որ կան պարզաբանման ենթակա հարցեր:

Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր վերջին 2 տարվա ընթացքում` թեկուզեւ 1 առաջարկությամբ կամ հարցմամբ, դիմել են առողջապահության նախարարություն, ինչն իր հերթին երաշխիք է, որ տվյալ կազմակերպությունը պաշտպանում է հասարակական շահը` կարեւորելով մարդու առողջությունը: Նման ձեւաչափ է ընտրված, որպեսզի մի կողմից բաց հրավերի ձեւաչափով ապահովվի հնարավորինս լայն շերտերի ներգրավում, մյուս կողմից բացառվի այն կազմակերպությունների ու անհատների մասնակցությունը, ովքեր առաջնորդվում են ոչ թե առողջության պահպանման ազնիվ մղմամբ, այլ ակնհայտորեն այլ շահերով եւ երբեւէ հետաքրքված չեն եղել առողջապահական խնդիրներով:

Նախարարությունը չի խուսափում քննադատությունից` ավելին, քաջ գիտակցում է, որ միայն առողջ քննադատության եւ երկխոսության միջոցով է հնարավոր գտնել դեպի առողջություն տանող ճանապարհը:

Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր կազմակերպությունները կարող են մասնակցության հաստատման նպատակով զանգահարել 060 80 80 03 /2301 կամ 2303 հեռախոսահամարներով:

Հ.Գ.

Առաջիկայում նախատեսվում է նաեւ հանրային քննարկում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի