• Latest news

«Սլավմեդ» ԲԿ-ում երեք երկվորյակ է ծնվել. 6 փոքրիկներն էլ աղջիկ են

15 դեկտեմբերի, 2017  18:23

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում երեք երկվորյակ է ծնվել, բոլորը՝ աղջիկներ: Այս մասին NEWS.am Medicine–ին հայտնեց կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը։ Նա նշեց, որ առաջին օրերին փոքրիկներից երկուսը որոշակի շնչառական խնդիրներ ունեին, սակայն համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո արդեն բոլորի վիճակը կայուն է:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանը տեղեկացրեց, որ երեխաների քաշը նորմայի սահմաններում է՝ ամենափոքրը 2100 գ է, ամենամեծը՝ 2450 գ:

«3 զույգի ծնունդը մեզ համար ուղղակի տոն է: Ասեմ, որ մենք՝ բժիշկներս, հաճախ չենք կիրառում «զույգ» հասկացությունը, քանի որ բժշկության մեջ տարբերում են միաձվանի կամ երկձվանի երկվորյակներ, որոնք առաջանում են երկու կամ ավելի բեղմնավորված ձվաբջիջներից, առանձին սպերմատոզոիդներից: Հենց վերջիններիս էլ ժողովուրդն անվանում է զույգեր»,- նշեց Հովհաննես Ղազարյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի