• Latest news

Մեջքի ցավի բուժման բնական միջոցներ

24 ապրիլի, 2014  15:37

Եթե ձեր մեջքը ցավում է ծանրություն բարձրացնելուց, ձգձգվող վնասվածքից կամ մեջքում քրոնիկական ցավեր ունեք, մի շտապեք ցավազրկողներ ընդունել: Խոսեք ձեր բժշկի հետ բնական միջոցներով բուժման հնարավորության մասին, խորհուրդ են տալիս փորձագետները, հաղորդում է Fox News-ը:

Յոգա

Բրիտանացի հետազոտողները հայտնաբերել են, որ մեջքի չափավոր ցավերով տառապող հիվանդների մոտ 3 ամիսների ընթացքում շաբաթական մեկ անգամ յոգայով զբաղվելուց հետո նկատելի բարելավում է դիտվել, համեմատած այն հիվանդների հետ, ովքեր դեղորայքային բուժում եւ ֆիզիոթերապիա են ընդունել:

Ձգումներ

Մեջքի ձգումների 52 րոպեանոց  դասերը կազմված են 15 վարժություններից, որոնք ձգում են բոլոր հիմնական մկանախմբերը՝ ոտքերի եւ որովայնի մկանների շեշտվածությամբ:

Մերսում

Մեջքի քրոնիկական ցավերով տառապող մարդիկ՝ ում ամեն շաբաթ մերսում են կատարել, 10 շաբաթ հետո հայտնել են ցավի մեղմացման մասին, ասվում է Annals of Internal Medicine study-ում հրապարակված հոդվածում:

Ասեղնաբուժություն

Ասեղնաբուժությամբ բուժում ստացած մարդիկ հայտնել են մեջքի ցավի զգալի թուլացման մասին:

Հոգեթերապիա

Թերապեւտի հետ մեջքի ցավի հետ խոսելը հանգստացնող ազդեցություն է ունենում: Բրիտանացի գիտնականների կատարած հետազոտություններում մեջ մեջքի ցավով հիվանդները, ովքեր 6 շաբաթների ընթացքում շաբաթական մեկ անգամ խմբակային ճանաչողական թերապիայի 90 րոպեանոց կուրս են անցել, հայտնել են թերապիայի ժամանակ ախտանիշների թուլացման մասին:

Ուժային վարժություններ

Հայտնի մարզիչ Քեթի Կեխլերն առաջարկում է հետեւյալ վարժությունները. մեջքով կանգնեք դեպի պատը եւ թիակները հենեք պատին: Դուք կարո՞ղ եք այս վիճակում մնալ «Happy birthday to you» երգի ողջ ընթացքում: Եթե ոչ՝ ապա ձեզ անհրաժեշտ է ամրապնդել մեջքի եւ ողնաշարի մկանները:

Ֆիզիոթերապիա

Spine ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ եթե ֆիզիոթերապիան սկսել մեջքի ցավերի առաջացումից ամենաուշը երկու շաբաթ հետո, ապա կարելի է զգալիորեն նվազեցնել հետագա բարդությունները:

Մանուալ թերապիա

Օստեոպաթիկ մանուալ թերապիայի ժամանակ ոսկրահարդարը կամ մանուալ թերապեւտն ուղղում է մեջքի մկանները ձգումների եւ ճնշման ու դիմադրության մեթոդով:

Սթրեսի նվազում

Երբ մարդը գրգռված է, նրա օրգանիզմը մկանների լարման պատասխան ռեակցիա է գործարկում:

Մեդիտացիա

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ մեդիտացիան օգնում է գրեթե բոլոր քրոնիկական ցավերի ժամանակ:

Քարխոտի արմատ

2009-ը թվականին «Մերկ» ընկերության անցկացրած հետազոտության համաձայն՝ հինգ օրվա ընթացքում քարխոտի արմատի քսուք օգտագործած մեջքի ցավով մարդիկ նկատելիորեն (95%-ով) թուլացրել են մեջքի ցավերը:

Ջրային թերապիա

Ջրային թերապիան նույն ֆիզիոթերապիան է միայն թե ջրում: Դիմադրության համար ծանրությունների օգտագործման փոխարեն  ջրային թերապիայում օգտագործվում է ջրի ուժը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ջրային թերապիան օգնում է մեջքի ստորին մասի ցավերի ժամանակ:

Տայ Չի

Չինական մարտարվեստի այս դանդաղ տեսակը կարող է մեջքի ցավի բուժման արդյունավետ միջոց հանդիսանալ:

Ալեքսանդրի տեխնիկա

Ալեքսանդրի տեխնիկան  հիվանդներին սովորեցնում է, թե ինչպես առօրյա գործունեության ժամանակ կարգավորել կեցվածքը, որպեսզի թուլացնել մկանային լարվածությունը եւ սթրեսը:

Պիլատես

Երբ մարդու մեջքը ցավում է, սպորտը թողնելու գայթակղությունը մեծանում է: Բայց ավելի լավ է դա չանել: Պիլատեսը հիանալի հնարավորություն է այդպիսի մարդկանց համար: Physical Reհabilitation Medicine ամսագրում 2014 թ-ին հրապարակված հետազոտությունում ասվում է, որ մեջքի ստորին հատվածում ցավերով հիվանդները 6 ամիսների ընթացքում շաբաթական մեկ անգամ պիլատեսի 5 ժամյա դասերից հետո զգացել են ցավի զգալի թուլացում, ինչպես նաեւ նրանց  մոտ ավելացել է շարժունակությունը եւ բարելավվել է հոգեկան առողջությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի