• Latest news

Մասնագետները խորհուրդ են տալիս ձեռքերը լվանալիս հայտնի երգը երգել

18 դեկտեմբերի, 2017  10:39

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները խորհուրդ են տալիս ձեռքերը լվանալիս 2 անգամ երգել Happy birthday («Ծնունդդ շնորհավոր») երգը: Նրանց խոսքով՝ ձեռքերը լվանալու օպտիմալ ժամանակը մոտ 20-30 վայրկյան է՝ հենց այնքան, որքան անհրաժեշտ է այս երգը 2 անգամ երգելու համար:

Մարդիկ բավականին հաճախ մասնագետներին հարցնում են, թե որ օճառն է առավել արդյունավետ եւ կարող է ամենամեծ թվով բակտերիաները ոչնչացնել: Մասնագետների խոսքով, սակայն, պակաս կարեւոր չէ ձեռքերը ճշտ լվանալը, այլապես ամենալավ հակաբակտերիալ օճառից օգուտ չի լինի:

Կան ձեռքերը լվանալու պարզագույն հրահանգներ, որոնք մշակել է Կենտրոնը: Պահանջվում է հոսող ջուր, օճառը կամ հեղուկ օճառը ձեռքերին եւ դաստակներին քսել մինչեւ 20-30 վայրկյան, ինչը բավական է 2 անգամ Happy birthday-ը երգելու համար: Այնուհետեւ անհրաժեշտ է ձեռքերը ողողել հոսող ջրով, որից հետո օգտագործել չոր թղթե սրբիչ կամ վարսահարդարիչ:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց 93 տոկոսը ձեռքերը չեն լվանում հազալուց կամ փռշտալուց հետո: Իսկ դա էապես մեծացնում է բակտերիաների տարածման եւ այլ մարդկանց փոխացվելու հավանականությունը:

Եթե սովորական օճառը եւ հոսող ջուրը ինչ-ինչ պատճառներով առայժմ հասանելի չեն, փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել ձեռքերը լվանալու սպիրտային հիմքով հատուկ միջոցներ, որոնք պարունակում 60 տոկոսից ոչ պակաս էթանոլ: Սպիրտը հակամանրէային լայն սպեկտրի ակտիվություն ունի, այն ավելի պակաս սելեկտիվ է իր նկատմամբ բակտերիաների ռեզիստենտության առումով՝ այլ հակամանրէային բաղադրիչների համեմատությամբ: Սակայն ինչպես ցույց են տվել Պետրիի գավաթի օգտագործմամբ փորձարկումները, նույնիսկ սպիրտի հիմքով ձեռքերի լվացման միջոցները չեն օգնի առանց բացառության բոլոր բակտերիաների ոչնչացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի