• Latest news

Սրտի իշեմիկ հիվանդության զարգացման 7 գործոնները

23 դեկտեմբերի, 2017  15:58

Սրտի իշեմիկ հիվանդությունը պաթոլոգիական վիճակ է, որի դեպքում կորոնարային զարկերակների ախտահարման պատճառով խախտվում է սրտամկանի արյան մատակարարումը։ Այլ կերպ ասած՝ սրտամկանն ավելի մեծ քանակության թթվածնի կարիք է ունենում,քան ստանում է արյան հետ։ Դրա պատճառը կարող են լինել աթերոսկլերոտիկ վահանիկները, որոնք աճելով կորոնարային զարկերակների ներքին պատյանի երկայնքով, նեղացնում են դրանց բացվածքը ու դժվարացնում արյան հոսքը դեպի սրտամկան։

Ըստ սրտաբան Հերմինե Պողոսյանի՝ սրտի իշեմիկ հիվանդության ռիսկի գործոններ շատ կան, եւ դրանցից ոմանք կախված են հենց մարդուց՝ նրա կենսակերպից:

Ծխելը. ինչպես նշում է սրտաբանը, ծխելը սրտանոթային համակարգի մի շարք հիվանդությունների ռիսկի գործոն է, այդ թվում նաեւ՝ սրտի իշեմիկ հիվանդության: Ավելին, նույնիսկ եթե մարդը քիչ է ծխում, դա ամենեւին չի նշանակում, որ նա ավելի շատ է պաշտպանված, քան շատ ծխողները, քանի որ, մասնագետի պնդմամբ, ծխախոտի ցանկացած քանակություն վտանգավոր է սրտի համար:

Խոլեստերինը. արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը նույնպես համարվում կարեւոր ռիսկային գործոն իշեմիկ հիվանդության զարգացման համար:

Շաքարախտը. արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը եւս բացասաբար է ազդում անոթների առողջությանը՝ դրանով ազդելով սրտի իշեմիկ հիվանդության այլ հիվանդությունների զարգացման ռիսկի վրա:

Հիպերտոնիան. արյան բարձր ճնշումը եւս մեկ կարեւոր ռիսկի գործոն է: Իսկ եթե հիվանդը հետեւում է բժշկի խորհուրդներին եւ վերահսկում է ճնշումը, ապա դա կօգնի պահել իր սիրտը եւ արյան անոթները առողջ վիճակում:

Ժառանգականությունը. եթե հիվանդի հարազատներին ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն, հիվանդի  մոտ այս ռիսկը եւս բավականին բարձր է: Չնայած այն հանգամանքին, որ նա չի կարող ազդել իր գենետիկայի վրա, իր ապրելակերպը միայն իրենից է կախված:

Տարիքը. շատ հաճախ, սրտի իշեմիկ հիվանդությունը ախտորոշվում է 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ, սակայն վերջին շրջանում այս հիվանդությունը, ինչպես եւ մի շարք այլ հիվանդություններ, երիտասարդանում է, եւ բժիշկները ավելի ու ավելի հաճախ են հանդիպում  սրտի եւ արյունատար անոթների հիվանդությամբ տառապող երիտասարդների:

Սեռը. համարվում է, որ տղամարդիկ ավելի հաճախ են բախվում այս հիվանդությանը, քան կանայք: Ճիծտ է, կանանց շրջանում սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը, ինպես եւ այլ հիվանդությունների դեպքում, աճում է մենոպաուզայից հետո:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի