• Latest news

Առողջության համար ո՞ր դիետան է առավել վտանգավոր

27 դեկտեմբերի, 2017  09:32

Այսպես կոչված՝ «ջրային դիետան», որը նաեւ «ջրային սով» են անվանում եւ քաշի կորուստ է խոստանում, առավել ոչ անվտանգներից է, պնդում են Մեծ Բրիտանիայից բժիշկները: Ջրային դիետայի գաղափարի համաձայն՝ մարդուն թույլ է տրվում միայն ջուր, թեյ կամ սուրճ խմել, իսկ ցանկացած ուտելիք բացառվում է: Այս դիետան համացանցում տարածվել է #waterfast հեշթեգով:

Սննդային խանգարումների փորձագետ Ջոան Լաբիները պնդում է, որ ջրային դիետան կարող է անմիջաբար կապված լինել անորեքսիայի հետ եւ առողջության համար վտանգավոր է:

«Ջրային դիետան կարող է վնասել ներքին օրգանները, մասնավորապես սիրտը: Զուր չէ, որ անորեքսիայով մարդկանցից շատերը սրտի տագնապի հետեւանքով են մահանում: Մարմինը մտածում է, որ տեղի է ունեցել արտակարգ իրավիճակ: Այդ պատճառով չի շտապում պաշարած ճարպն օգտագործել, այլ «սնվում» է սեփական մկանային հյուսվածքի պաշարներով: Սիրտը մարմնի ամմենակարեւոր մկանն է»,- նշել է մասնագետը:

«Այսպիսի դիետան, իհարկե՝ ոչ տեւական, կարող է ներգործուն լինել, սակայն միայն որոշակի մարդկանց դեպքում եւ բժշկի խիստ հսկողությամբ: Օրինակ՝ մի փոքր կարող են քաղցած մնալ ճարպակալմամբ կամ 2-րդ տիպի դիաբետով հիվանդները»,- իր հերթին նշել է նեֆրոլոգ Ջեյսոն Ֆանգը:

Փորձագետները նշում են, որ ցանկացած դիետայի էֆեկտն ապահովելու համար մարդը շաբաթական  1 կգ-ից ավելի չպետք է նիհարի:

Մինչդեռ «ջրային դիետայի» կողմնակիցները համացանցում պատմում են այս ռեժիմի բազմաթիվ դրական կողմերի մասին: Նրանց խոսքով՝ սնունդից հրաժարվելը լավացնում է մաշկի վիճակը, ազատում ավելորդ քաշից, մարմինն ավելի ռելիեֆային դարձնում, «մաքրում» գլուխը, բարելավոմ քունը: Ոմանք սոված են մնում գրեթե մեկ ամիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի