• Latest news

Ի՞նչ անել տոնական օրերին չհիվանդանալու համար

30 դեկտեմբերի, 2017  14:18

Ռոսպոտրեբնադզորը ամանաորյա տոներից առաջ ուղերձ է հրապարակել, որում նշված է, թե որ մթերքներին է պետք զգուշավոր վերաբերվել: Գերատեսչությունը խորհուրդ է տալիս հիվանդությունների կանխման համար ճաշատեսակները տան պայմաններում պատրաստել եւ դրանց մնացորդները մեկ օրից ավելի չպահել: Նաեւ հիշեցնում է, որ խանութներում հարկավոր է ուշադրություն դարձնել մթերքի պատրաստման ժամանակին եւ պիտանիության ժամկետին:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Սննդամթերքի միջոցով կարող են փոխանցվել սալմոնելայի, կամպիլոբակտերիոզի, իերսինիոզի, դիզենթերեայի, նորովիրուսային եւ ռոտավիրուսային ինֆեկցիաների, վիրուսային հեպատիտ A-ի եւ այլ հիվանդությունների հարուցիչներ, դրանից բացի ծանրակշիռ բաժին ունեն սննդային թունավորման ինֆեկցիաները, երբ մթերքներում եւ ճաշատեսակներում տարբեր միկրոօրգանիզմների տոքսիններ են կուտակվում:

Սննդային վարակների եւ ինֆեկցիոն հիվանդությունների պատճառները ճաշատեսակների պատրաստման տեխնոլոգիաների խախտումներն են, դրանք սխալ պահելը, խոհարարների եւ հրուշակագործների կողմից  անձնական հիգիենայի կանոններին չհետեւելը:

Ինֆեկցիայի առաջացման տեսակետից առավել վտանգավոր սննդամթերքներից են բազմաբաղադրիչ աղցանները (առաջին հերթին մայոնեզով եւ թթվասերով լցոնված), կրեմով հրուշակագործական արտադրանքը, շաուրման, աղացած մսից արտադրանքը, դոնդողը եւ այլն: Վատ լվացված մրգի եւ բանջարեղենի վրա կարող են մնալ ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներ, մասնավորապես՝ վիրուսայհին հիվանդությունների:

Տոնական օրերին չհիվանդանալու համար խորհուրդ ենք տալիս աղցանները, աղացած մսով կերակուրները, դոնդողը տան պայմաններում փոքր քանակությամբ պատրաստել, որ մնացորդները մեկ օրից ավելի չպահվեն: Եթե, այնուամենայնիվ, խանութից պատրաստի արտադրանք եք գնում, ուշադրություն դարձրեք պատրաստման ժամանակին եւ պիտանիության ժամկետին: Կիսապատրաստի մթերքները, մսից պատրաստված ուտելիքները պարտադիր կրկնակի ջերմամշակման ենթարկեք: Կրեմով կարկանդակները, տորթերը պահեք սառնարանում՝ չմոռանալով, որ դա շուտ փչացող մթերք է:

Տնային պայմաններում սնունդ պատրաստելիս անհրաժեշտ է մի շարք կանոնների հետեւել՝ ուտելիքը պատրաստելուց առաջ եւ հում մթերքի հետ շփվելուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ, հում եւ պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին տախտակներ եւ դանակներ, կանաչին, միրգը եւ բանջարեղենը մանրակրկիտ լվանալ (եռացրած ջրով մշակելով), աղացած միսը նախապես մեկ օրից ավելի առաջ չպատրաստել, աշխատել սառնարանի նույն դարակում չդնել պատրաստի ճաշերը եւ հում միսն ու ձուկը:

Եթե ձեզ անառողջ եք զգում (հատկապես կղանքի խանգարման, սրտխառնոցի, փորացավերի դեպքում) ոչ մի դեպքում մի զբաղվեք ընտանիքի անդամների եւ հյուրերի համար ուտելիքի պատրաստմամբ:

Հիվանդանալու դեպքում անհապաղ բժշկական օգնության դիմեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի