• Latest news

Որքա՞ն կարելի է պահպանել տոնական սեղանին մնացած ուտեստները

1 հունվարի, 2018  22:02

Ամանորյա տոներին շատ տնային տնտեսուհիներ պատրաստում են տարբեր ուտեստներ, որոնք հնարավոր չէ ուտել մեկ օրվա, նույնիսկ երկու օրվա ընթացքում: Ի՞նչ պայմաններում եւ որքան կարելի է պահպանել այս ուտեստները: Այս մասին պատմել է Ավստրալիայի սննդի հարցերով փորձագետ Ալոիզա Հուրիգանը։

Փորձագետը նշել է, որ խոզապուխտը կարելի է մի քանի շաբաթ առանց անհանգստանալու պահել սառնարանում, սակայն պայմանով, որ այն չլինի պլաստիկ փաթեթավորմամաբ, այլ փաթաթված լինի մաքուր կտորով: Սակայն, եթե դուք չեք պատրաստվում ուտել խոզապուխտն անմիջապես, ապա ավելի լավ է այն սառցարանում պահել»,-խորհուրդ է տվել Հուրիգանը։

«Եփած խոզի միսը պետք չէ պահել սառնարանում 48 ժամից ավելի: Եթե դուք այն որոշել եք սառեցնել այնպես, ինչպես խոզապուխտը, ապա սառցարանից հանելուց հետո ուտելիքը կրկին սառեցնել չի կարելի»,-զգուշացրել է փորձագետը:

Տոնական օրերին մնացած հավի միսը, ինչպես ցանկացած այլ թռչնամիս, երկու օրից ավելի չի կարելի պահել սառնարանում։

Ինչ վերաբերում է թարմ եւ եփած ծովամթերքին, ապա դրանք պետք է պահել ավելի քիչ, քան մնացած ուտեստները: Հում ծովամթերքն անվտանգ է սառնարանում պահել միայն մեկ օր, իսկ եփվածն առավելագույնը երկու օր:

«Երբ դուք հալեցնում եք ծովամթերքը, ավելի լավ է դա անել տաք ջրի հոսքի տակ: Հալեցնելուց հետո դրանք պետք է ուտել 24 ժամվա ընթացքում, մեկ օր անցնելու դեպքում ավելի լավ է դրանք նետել աղբամանը»,-խորհուրդ է տվել փորձագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի