• Latest news

Ինչպե՞ս ամեն օր հագենալ քնից

2 հունվարի, 2018  22:20

Նույնիսկ ութ ժամ քնելուց հետո շատերը քնից չեն հագենում եւ հոգնած են զգում։ Քնի հարցերի մասնագետ, Սիդնեյի համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր Կարմել Հարինգթոնի խոսքով՝ նրանց հիմնական սխալը մշտական ռեժիմի բացակայությունն է։

Ծայրաստիճան կարեւոր է արթնանալ ու պառկել մոտավորապես նույն ժամին, հակառակ դեպքում քնի որակը կտրուկ նվազում է, շեշտում է մասնագետը։

«Մարդկանց մեծ մասը չի հասկանում, որ այն ժամանակը, երբ իրենք արթնանում են, ազդում է այն ժամանակի վրա, երբ իրենք կկարողանան քնել»,- նշել է նա։ Հարինգթոնը պարզաբանել է, որ այն պահին, երբ մարդն առավոտյան լույս է տեսնում, ուղեղում դադարում է մելատոնինի արտադրությունը, որը կանոնակարգում է օրվա ռիթմերը ու հենց այդ ժամանակային կետի վրա է ֆիքսվում «կենսաբանական ժամացույցը»

Ընդ որում մասնագետը նշել է, որ սովորական ռեժիմից աննշան շեղումներ հնարավոր են, սակայն դրանք չպետք է գերազանցեն 60 րոպեն։ Փորձագետի խորհուրդները մեջբերում է The Daily Mail-ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի