• Latest news

Բրիտանուհին Ամանորին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին ութ անհաջող հղիություններից հետո (ֆոտո)

2 հունվարի, 2018  12:52

Բրիտանուհին հունվարի մեկին առողջ երեխա է լույս աշխարհ բերել ութ անհաջող հղիություններից հետո։ 

Mirror-ը գրում է, որ Էմմա Փարքերն ու նրա ամուսինը՝ Քրեյգը, վեց տարի փորձել են երեխա ունենալ։ Սակայն ութ հղիություններն էլ անհաջող են ավարտվել։

Հունվարի մեկի առավոտյան լույս աշխարհ է եկել Փարքերների առաջնեկը, որին Չարլի են անվանել։ Նշում են, որ Էմման պետք է հունվարի 9-ին ծննդաբերեր, բայց բարդացումների պատճառով հունվարի 1-ին որոշել են կեսարյան հատում անել։

Փարքերները պատմել են, որ անհամբերությամբ սպասում են, թե երբ են կարողանալու երեխային տուն տանել։
«Հրաշալի է, որ երեխան հենց Ամանորին է լույս աշխարհ եկել, քանի որ մոտավորապես այս օրերին է մահացել իմ տատիկը։ Նրա մահից հետո պապիկս մեզ հետ է ապրում ու երեխան կլուսավորի նրա կյանքը»,- ասել է Էմման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի