• Latest news

Փոքրիկ Վիկտորյան «շտապել» է ծնվել Ամանորյա գիշերը. անհաս աղջկան արդեն դուրս են գրել հիվանդանոցից

3 հունվարի, 2018  21:21

Փոքրիկ Վիկտորյան պետք է լույս աշխարհ գար 2-4 շաբաթ հետո, սակայն որոշել է ծնվել հենց ամանորյա գիշերը: Ուղիղ կեսգիշերին, երբ նրա հարազատները սեղանի շուրջ ոտքի են կանգնել՝ բաժակը ձեռքներին, աղջկա մայրը զգացել է առաջին ցավերը: Կարճ ժամանակ անց հասկացել է, որ ցավերը կեղծ չեն, իր մոտ ծննդաբերություն է սկսվում:

Բարեկամներին արագ շնորհավորելով Ամանորի կապակցությամբ՝ կինը մեկնել է «Սլավմեդ» ծննդատուն, որտեղ հաշվառման մեջ էր և պլանավորում էր ծննդաբերել: Բժիշկների խոսքով՝ երիտասարդ ծննդկանը ծնարանի շեմին է հայտնվել հենց այն պահին, երբ իրենք պատրաստվում էին Նոր տարին նշել: Կնոջ համար դեռ վաղ էր ծննդաբերել, հղիության ժամկետն ընդամենը 36 շաբաթ էր: Ավելին, նա առաջին անգամ պետք է երեխա ունենար:

Ինչպես պատմել են NEWS.am Medicine-ին ծննդատան աշխատակիցները, առաջնածինների ծննդաբերությունը սովորաբար մի քանի ժամ է տևում, սակայն այս դեպքում ամեն ինչ զարմանալիորեն արագ ընթացավ. արդեն 20 րոպե անց փոքրիկ Վիկտորյան լույս աշխարհ եկավ: Նա 2840 գրամ էր:

Քանի որ աղջիկը վաղածին էր, հունվարի 1-ին և 2-ին նրան պահել են նեոնատոլոգիայի բաժանմունքում անհրաժեշտ օգնություն ցույց տալու և համոզվելու համար, որ նա առողջ է: Եվ այսօր՝ հունվարի 3-ին, Վիկտորյային դուրս են գրել հիվանդանոցից, և նա տուն է վերադարձել մոր հետ միասին: Բժիշկների խոսքով՝ աղջիկն առողջ է և իրեն լավ է զգում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի