• Latest news

Կրթված մարդիկ ավելի արագ են վերականգնվում գանգուղեղային վնասվածքներից հետո

28 ապրիլի, 2014  13:27

Նոր հետազոտության հեղինակները կարծում են , որ համալսարանական կրթությամբ մարդիկ ավելի լավ են ապաքինվում գանգուղեղային վնասվածքներից: Վնասվածքից հետո ամբողջությամբ վերականգնվելու հավանականությունը նրանց մոտ 7 անգամ ավելի բարձր է, քան առանց կրթության մարդկանց մոտ, հաղորդում է The Daily Mail-ը:

Տարիներ շարունակ ուսում ստացած մարդիկ ավելի շատ ճանաչողական ռեզերվներ ունեն, ինչը նշանակում է, որ նրանց գլխի վնասվածքից հետո անդամալույծ մնալու ավելի քիչ շանսեր ունեն:

«Այդպիսի վնասվածքներից հետո շատ մարդիկ ամբողջ կյանքում անդամալույծ են մնում եւ չեն կարողանում վերադառնալ աշխատանքի, երբ միեւնույն ժամանակ մյուսները ամբողջությամբ վերականգնվում են»,- ասում է հետազոտության հեղինակ, նյարդաբանության ամերիկյան ակադեմիայի անդամ Էրիկ Շնայդերը՝ Բալտիմորի Johns Hopkins բժշկական դպրոցից:

Իրենց եզրակացությունները Neurology ամսագրում հրապարակած հետազոտողները ուսումնասիրել են 769 մարդկանց, որոնք տուժել են գլխի վնասվածքների՝ հիմնականում ճանապարհատրանսպորտային պատահարների եւ ընկնելու հետեւանքով:

Մասնակիցները խմբավորվել են ըստ իրենց կրթության մակարդակի՝ 24%-ը չեն ավարտել դպրոցը, 51%-ը ունեցել են 12-15 տարի կրթություն իսկ 25%-ը բակալավրի աստիճան են ունեցել:

Վնասվածքից մեկ տարի անց հիվանդների 28%-ի մոտ անդամալուծություն չի դիտվել եւ նրանք կարողացել են վերադառնալ իրենց աշխատանքին կամ ուսմանը:

Դպրոցը չավարտածների մեջ ընդամենը 10%-ն է վնասվածքից հետո ամբողջությամբ վերականգնվել, երբ միեւնույն ժամանակ բարձրագույն կրթություն ստացած մարդկանց մոտ այդ թիվը կազմել է 31%, իսկ քոլեջի դիպլոմով մարդկանց մոտ՝ 39%:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի