• Latest news

Դաշտանի ժամանակ ավելի լավ է սուրճի օգտագործումը սահմանափակել՝ ինչո՞ւ

2 փետրվարի, 2018  13:11

Մեծ քանակությամբ սուրճի օգտագործումը գլխավոր սխալներից մեկն է, որը կանայք կատարում են դաշտանի ժամանակ, պնդում է Well Woman Clinic-ի գինեկոլոգ Նուպուր Գուպտան: Նրա խոսքով՝ սուրճը չի օգնի ո՛չ սթրեսի, ո՛չ հիվանդագին զգացողությունների դեմ պայքարին:

Դաշտանը շատ հաճախ ուղեկցվում է փորի շրջանում ցավերով, ինչպես նաեւ գլխացավով: Առաջին դեպքում ցավի պատճառը մկանների կծկումներն են, ուստի ջերմակի եւ տաք ջրի օգտագործումը, եթե հակացուցումներ չկան, կօգնի իրավիճակի հաղթահարմանը: Իսկ կտրուկ հորմոնալ փոփոխությունները կարող են ուժեղ գլխացավեր առաջացնել:

Գինեկոլոգն ընդգծում է, որ դաշտանի ժամանակ սուրճի օգտագործումը կարող է ջազրկում առաջացնել, քանի որ սուրճի մեջ կոֆին է պարունակվում, որը հայտնի դիուրետիկ է: Այն ոչ միայն միզարտադրությունն է մեծացնում, այլ նաեւ սաստկացնում է սպազմները, որոնք ջրազրկում են առաջացնում: Ջրազրկումն իր հերթին նույնպես կարող է գլխացավի պատճառ լինել:

Ավելին՝ դաշտանի ժամանակ կոֆեինը բացասաբար է ազդում հորմոնալ համակարգի վրա, նեղացնում է արյունատար անոթները՝ մեծացնելով անհանգստության մակարդակը, կորտիզոլի ցուցանիշները, եւ այս ամենը եւս բացասաբար է անդրադառնում կնոջ ինքնազգացողության վրա:

Գինեկոլոգի խոսքով՝ եթե կինն իր կյանքն առանց սուրճի չի պատկերացնում, դաշտանի ժամանակ կարելի է սահմանափակվել 1-2 գավաթով, ոչ ավելի: Ավելի լավ է սուրճը փոխարինել կանաչ թեյով, որը դաշտանի ժամանակ փորացավը մեղմացնում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի