• Latest news

Նեւրոզի ախտանշաններ. ինչպե՞ս ճանաչել խնդիրը

5 փետրվարի, 2018  17:36

Ժամանակակից գիտությունը տարբերակում է նեւրոզի մի քանի տեսակներ, եւ դրանք բոլորը տարբեր դրսեւորումներ ունեն, պնդում է հոգեբան Սամվել Խուդոյանը: Հոգեբանի խոսքով՝ նեւրոզների ամենահիմնական դրսեւորումներից մեկը իռացիոնալ վախերն են, բարձր տագնապայնությունը եւ դեպրեսիվ վիճակը: Նեւրոզի մասին կարող է վկայել նաեւ սեփական առողջության համար ավելորդ հոգատարությունը՝ ընդհուպ մինչեւ մելամաղձություն:

Ինչպես նշեց մասնագետը, նեւրոզով տառապող մարդկանց հաճախ հատուկ են առանց նկատելի պատճառի բարձր տագնապայնությունը եւ իռացիոնալ վախերն ու ֆոբիաները, երբեմն այդ վախերն այնքան ուժգին են, որ մարդը տանից դուրս գալ չի կարողանում:

Նեւրոզով մարդիկ նաեւ երբեմն չափից ավելի են անհանգստանում իրենց առողջական վիճակի համար, բժշկի հաճախ են դիմում, չնայած իրականում նրանց մոտ ոչ մի հիվանդություն չկա: Ինչպես նշեց հոգեբանը, նման հիվանդներն ավելի հաճախ աչքի են ընկնում հազվագյուտ ամուր առողջությամբ:

Առանձնացնում են նաեւ նեւրոզի հետեւյալ հոգեկան ատանշանները.

  • Էմոցիոնալ անբարենպաստություն՝ հաճախ առանց օբյեկտիվ պատճառների:
  • Անվճռականություն, շփման դժվարություններ:
  • Ցածր կամ հակառակը՝ բարձր ինքնագնահատական:
  • Տրամադրության անկայունություն, դրա հաճախակի եւ կտրուկ փոփոխականություն:
  • Ավելորդ գրգռվածություն:
  • Սթրեսների հանդեպ բարձր զգայունություն՝ ցանկացած, նույնիսկ ոչ մեծ սթրեսի նկատմամբ ագրեսիա:
  • Լալկանություն, խռովկանություն, խոցելիություն:
  • Կոգնիտիվ ֆունկցիաների նվազում, հիշողության եւ մտավոր ունակությունների վատթարացում:
  • Զգայունություն բարձր ձայների, պայծառ լույսի, ջերմաստիճանի անկումների նկատմամբ:

Հետաքրքիր է, որ նեւրոզները երբեմն արտահայտվում են միանգամայն ֆիզիկական ախտանշաններով, ինչպիսին են, օրինակ՝

  • Ցավեր՝ գլխի, սրտի կամ որովայնի հատվածում:
  • Ախորժակի եւ սննդային վարքի խանգարում (գերհագեցում թերսնում եւ այլն):
  • Հոգնածության մշտական զգացում, ուժասպառության բարձրացում, աշխատունակության նվազում:
  • Քնի խանգարումներ (քնել չկարողանալու խնդիրներ, գիշերային արթնացումներ եւ այլն):
  • Հավասարակշռության խնդիրներ, գլխապտույտներ:
  • Խուճապային հարձակումներ, գխապտույտների եւ աչքերի առաջ մթագնումներ:
  • Քրտնոտություն, սրտի խփոց, արյան ճնշման տատանումներ:
  • Ստամոքսի խանգարում, հազ, հաճախակի միզաթողության ցանկություն, լուծ:
  • Լիպիդոյի եւ/կամ պոտենցիայի նվազում:

Հոգեբանը նաեւ նշեց, որ նեւրոզը բուժելի է, ուստի չարժի դրան դիմանալ, ավելի լավ է մասնագետի դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի