• Latest news

Սիրո տոնի ամենաթանկ նվերը. Վալենտինի օրը «Սլավմեդ» ԲԿ–ում 5 երեխա է ծնվել (ֆոտո)

15 փետրվարի, 2018  16:32

Սիրո տոնին ի՞նչը կարող է առավել թանկ նվեր լինել, քան սիրող զույգերի երեխայի ծնունդը. փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, իսկական տոն էր նաեւ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: «Սլավմեդի» բարձրակարգ եւ պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ հինգ երիտասարդ ընտանիքներ սիրո տոնին ունեցան իրենց սիրո ամենագլխավոր խորհրդանիշները՝ սիրո պտուղներին:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում փետրվարի 14-ին ծնվել են 4 տղա եւ 1 աղջիկ, բոլորն էլ` առողջ:

«Գիտեի, որ այս օրերին պետք է փոքրիկս լույս աշխարհ գար, բայց չէի պատկերացնում, որ նա հենց այսօր կորոշեր մեզ երջանկացնել: Սա ինձ եւ ամուսնուս համար լավագույն նվերն է թե՛ օրվա առթիվ, թե՛ առհասարակ: Բոլոր ծաղիկները, նվերները, անակնկալները ոչինչ են այս հրաշքի դիմաց, որի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Սլավմեդի» հոգատար բժիշկներին ու բուժաշխատողներին: Այստեղ այնպիսի մթնոլորտ է, որ կարծես տանը լինեմ, իսկ ամենակարեւորն այն է, որ նրանց հետեւողականության եւ ուշադրության շնորհիվ ես կարողացա առողջ բալիկ ունենալ»,- նշեց նորաթուխ մայրիկներից մեկը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի