• Latest news

Կոկորդի քաղցկեղի 6 ախտանշան, որոնք չի կարելի անտեսել

16 մարտի, 2018  11:48

Կոկորդի քաղցկեղը բավականին տարածված հիվանդություն է, որը հաճախ է ախտահարում ծխողներին։ Որոշ դեպքերում կոկորդի քաղցկեղի պատճառ կարող է դառնալ նաեւ մարդու պապիլոմայի վիրուսը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հիվանդության մի քանի կարեւոր ախտանշան։

Կլման դժվարություններ

Բավականին հաճախ կոկորդի քաղցկեղ ունեցող հիվանդները կլման հետ կապված դժվարություններ են ունենում։ Շատերը, սակայն, անտեսում են այդ ախտանշանը ու բժշկի են դիմում միայն այն ժամանակ, երբ իրենց մոտ հայտնվում են նաեւ այլ ախտանշաններ։

Կոկորդացավ

Շատերը բախվում են կոկորդացավերի եղանակի կտրուկ փոփոխության ժամանակ։ Սակայն եթե կոկորդացավը ժամանակի ընթացքում չի անցնում, իսկ դեղամիջոցները չեն օգնում, ցանկալի է դիմել բժշկի։

Ձայնի փոփոխություն

Ձայնի անսպասելի խռպոտությունը կամ այս կամ այն բառի ոչ հստակ արտաբերումը վկայում են կոկորդի հետ կապված խնդիրների ՝ այդ թվում չարորակ նորագոյացությունների մասին ։ Պետք չէ անտեսել տվյալ ախտանշանները, անգամ եթե դրանք այնքան էլ երկար չեն տեւում։

Հազ

Եթե ձեզ մոտ հազ է սկսվել, որը ավելի քան մեկ շաբաթ չի դադարում, իմաստ ունի այցելել բժշկի ու ստուգել այդ երեւույթի պատճառները։ Միանգամայն հնարավոր է, որ դա կոկորդի քաղցկեղի կամ թոքերի քաղցկեղի վաղ նշաններից է ։

Ականջացավ 

Քանի որ կոկորդի քաղցկեղը հանգեցնում է կոկորդի մասում նորագոյացությունների առաջացմանը, որոշ դեպքերում այն կարող է ազդել կամ ճնշել ականջի մեջ գտնվող նյարդերի վրա, ինչը բնորոշ ցավեր է առաջացնում։ Խորհրդակցեք բժշկի հետ, եթե ականջի ցավը չի անցնում նույնիսկ դեղեր ընդունելուց հետո։

Խոցեր բերանում

Եթե շրթերի վրա ու բերանի խոռուչում կան խոցեր, որոնք ավելի քան 20 օր պահպանվում են, ողջամիտ կլինի դիմել փորձառու մասնագետի։ Երբեմն խոցերը վկայում են կոկորդի ոիռուցքների մասին, չնայած դրանք կարող են նաեւ այլ պատճառներ ունենալ։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի