• Latest news

Գլխի ընդամենը մեկ վնասվածքն Պարկինսոնի հիվանդության առաջացման վտանգը մեծացնում է

20 ապրիլի, 2018  15:39

Ուղեղի միակ ցնցումն արդեն Պարկինսոնի հիվանդության զարգացման վտանգը ավելի քան 50 տոկոսով մեծացնում է: Այսպիսի եզրահանգում են կատարել Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները:

Նրանք վերլուծել են զինված ուժերի 325 870 վետերանների առողջական վիճակը եւ պարզել, որ ուղեղի չափավոր ցնցման կամ վնասվածքների հետ բախված մարդիկ 56 տոկոսով ավելի հաճախ են բախվել նաեւ նեյրոդեգեներատիվ հիվանդության հետ, որը ոչ վաղ անցյալում սպանեց բռնցքամարտիկ Մոհամմեդ Ալիին:

Հետազոտության արդյունքները եւս մեկ անգամ հաստատում են ամերիկյան ֆուտբոլի նման բարձրկոնտակտային մարզաձեւերի վտանգավորության աստիճանը: Այս մարզաձեւի երկրպագուները արդեն մի քանի տարի, միլիարդավոր դոլար ծախսելով, փորձում են ապացուցել, որ ֆուտբոլի մարզադաշտում ստացած վնասվածքները մարզիկների առողջությանը այնպիսի վտանգ չեն նեկայացնում, որի մասին գիտնականները խոսում են:

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Պարկինսոնի հիվանդության զարգացման համար նույնիսկ չի պահանջվում ծանր վնասվածք ստանալ, գլխին ընդամենը մեկ հարվածը բավական է անբուժելի եւ անշեղորեն զարգացող հիվանդության սերմերը նետելու համար: Ըստ որում՝ ուղեղի ցնցումը մեծացնում է ոչ միայն Պարկինսոնի հիվանդության զարգացման վտանգը, այլեւ ծերունական տկարամտության, ինչպես ցույց են տվել այլ հետազոտությունները:

Տարածված կարծիքի համաձայն՝ սպորտային վնասվածքներն առաջացնում են նեյրոդեգեներատիվ ամենասարսափելի հիվանդությունը՝ կողմնային ամիոթրոֆիկ սկլերոզը, որը մարդուն սպանում է հաշված տարիների ընթացքում՝ նրան վերածելով լիակատար հաշմանդամի:

Ուղեղի չափավոր վնասվածքներին են դասվում վնասվածքները, որոնցից հետո մարդը զրոյից մինչեւ 30 վայրկյան գիտակցությունը կորցնում է, ըստ որում՝ նրա մոտ նկատվում է գիտակցության փոփոխություն 24 ժամվա ընթացքում կամ նույնիսկ զրոյից մինչեւ 24 ժամ ժամկետում ամնեզիայի նշաններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի