• Latest news

6 խորհուրդ, որոնք կօգնեն խուսափել երիկամներում քարագոյացումից

1 մայիսի, 2018  20:44

Երիկամներում քարագոյացումը աշխարհի ամենատարածված հիվանդություններից է՝ այս խնդրին է բախվում երկրագնդի բնակչության մոտ 15 տոկոսը։

Ի՞նչ կարելի է անել երիկամներում քարերի առաջացումը կանխելու համար

Ավելի շատ ջուր խմեք

Եթե մարդը շատ ջուր է խմում, աղերի բյուրեղները ջրի հետ մեկտեղ դուրս են գալիս օրգանիզմից ու քարեր չեն առաջացնում։ Տարբեր կարծիքներ կան, թե որքան ջուր է անհրաժեշտ խմել օրվա ընթացքում՝ ոմանք ասում են, որ պետք է խմել առնվազն 2 լիտր ջուր, մյուսները ավելի մեծ քանակություն են նշում, երրորդներն էլ ասում են, որ ջուրը պետք է խմել ըստ անհրաժեշտության։

Ինչեւէ, խմել պետք է հենց ջուր, այլ ոչ թե սուրճ կամ գազավորված ըմպելիք, քանի որ վերջինները բարձրացնում են երիկամներում քարերի առաջացման վտանգը։

Ավելի քիչ աղ գործածեք

Աղի մեծ քանակության գործածումը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկմանը, ինչն էլ իր հերթին բարձրացնում է երիկամներում քարագոյացման վտանգը։ Ամեն օր խորհուրդ է տրվում գործածել առնվազն 5 գրամ աղ։

Չարժի մոռանալ, որ շատ մթերքներ պարունակում են շատ աղ, նման մթերքներից են երշիկը, ապխտած մթերքները, կիսաֆաբրիկատները, կարտոֆիլային չիփսերը եւ այլն։

Ավելի քիչ սուրճ խմեք

Կոֆեինը արագացնում է նյութափոխանակությունը, ու չարաշահման դեպքում կարող է ջրազրկման հանգեցնել։ Ամեն օր խորհուրդ է տրվում գործածել առավելագույնը 400 միլիգրամ կոֆեին, ինչը համարժեք է 4 բաժակ սուրճին։ Կարեւոր է հիշել, որ որոշ գազավորված ու էներգետիկ ըմպելիքներ, շոկոլադն ու թեյը նույնպես կոֆեին են պարունակում։

Քաղցր ըմպելիքներ մի խմեք

Գազավորված ու մյուս քաղցր ըմպելիքները, հատկապես եթե ֆրուկտոզայի բարձր պարունակությամբ եգիպտացորենի օշարակ են պարունակում են, նույնպես հանգեցնում են երիկամներում քարագոյացմանը, այս պատճառով դրանց օգտագործումը ցանկալի է սահմանափակել, իսկ կատարյալ կլիներ՝ դրանք ամբողջովին բացառել սննդակարգից։

Ավելորդ քաշից ցանկալի է ազատվել, բայց դա պետք է անել աստիճանաբար ու առողջության համար անվտանգ միջոցներով։ Կենդանական սպիտակուցների բարձր պարունակությամբ ու ածխածինների ցածր պարունակությամբ սննդակարգերը օգնում են արագ նիհարել, բայց դրանք ստեղծում են բարձր ծանրաբեռնվածություն երիկամների վրա ու կարող են բարձրացնել քարերագոյացման հավանականությունը։

Նվազեցրեք թթվայնությունը բարձրացնող մթերքների գործածումը

Եթե մեզի թթվայնության մակարդակը բարձրանում է (4,5 рН-ից մինչեւ 5,5 рН), դա բարձրացնում է նաեւ երիկամներում քարերագոյացման վտանգը։ Մեզի թթվայնությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում առաջին հերթին նվազեցնել սպիտակուցային սննդի գործածումը։ Իսկ մեզի թթվայնությունը բարձրացնում են խոզի միսը, ձուն, թռչնամիսը, ձուկը, պանրի տեսակների մեծ մասը, հատկապես պարմեզանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի