• Latest news

Չորս խորհուրդ մազերի վաղաժամ սպիտակումը կանխելու համար

2 մայիսի, 2018  17:51

Մարդկանց մեծ մասի մազերը սկսում են սպիտակել, երբ նրանք մոտենում են միջին տարիքին, այդուհանդերձ, ոմանք այդ խնդրին բախվում են արդեն 20 տարեկանում։ Մեծամասամբ դա պայմանավորված է ժառանգականությամբ, նաեւ ռասայական ու սեռական պատկանելիությամբ։ Որպես կանոն կովկասցիների մազերը սկսում են սպիտակել 30-35 տարեկանում, ասիացիներինը՝ 40-ին մոտ,աֆրիկացիներինը՝ 40-ից հետո։ Իսկ կանանց մազերը միջինը 5 տարի ավելի ուշ է սկսում սպիտակել, քան տղամարդկանցը։

Վերջերս սպիտակ մազերը նորաձեւ թրենդ են դարձել։ Երիտասարդները, այդ թվում հայտնի աստղերը, նախընտրում են արհեստական սպիտակ մազեր, իսկ նրանք, ովքեր բնական սպիտակ մազեր ունեն, չեն ներկում դրանք, իրենց անվանելով «արծաթափայլ աղվեսներ»։

Բայց մեծամասնությունը, այնուամենայնիվ, առաջվա պես նախընտրում է իր մազերի բնական գույնը։ Իհարկե, մազերի սպիտակումից խուսափել հնարավոր չէ, բայց կարելի է արգելակել այդ գործըթնացը, հետեւելով որոշ խորհուրդների, գրում է Medical Daily պարբերականը։

1․ Համոզվեք, որ բավարար քանակությամբ վիտամիններ ու միկրոէլեմենտներ եք ստանում

Որոշակի վիտամինների ու միկրոէլեմենտների պակասն օրգանիզմում արագացնում է մազերի սպիտակման պրոցեսը։ Որպես հնարավոր պատճառներ փորձագետները հաճախ նշում են վիտամին B12-ի, պղնձի ու ցինկի պակասը։

«Սովորաբար ես իմ հաճախորդներին խորհուրդ եմ տալիս դիետիկ հավելանյութեր՝ B խմբի վիտամինների կոմպլեքսով, հատկապես կարեւոր է B12 վիտամինի բարձր պարունակությունը, այդ վիտամինի պակասը կապակցված է մազերի վաղաժամ սպիտակման հետ»,- բացատրում է հայտնի վարսահարդար Էդվարդ Ջեյմսը։

2․ Ձգտեք չնյարդայնանալ

Մշտական անհանգստությունը մեծ հավանականությամբ կհանգեցնի մազաթափության։ Ինչ վերաբերում է վաղաժամ սպիտակելուն, ապա գիտական հետազոտություններում դեռ չեն հայտնաբերվել ուղիղ կապ, բայց բազմաթիվ փորձագետներ նշում են սթրեսի դերը մազերի վաղաժամ սպիտակման հարցում։

«Մենք գիտենք մարդկանց, որոնք երկու – երեք տարի սթրեսի վիճակում են եղել եւ հայտնում են, որ իրենց մազերը վաղաժամ սպիտակել են»,- պատմում է բժիշկ Թայլեր Ցիմետը, Բալթիմորում Սինայ հիվանդանոցի ընտանեկան գլխավոր բժիշկը։ Չնայած ժառանգական կանխատրամադրվածությանը, բժիշկ Ցիմետը ենթադրում է, որ սթրեսն ու կենսակերպը կարող են ապահովել «հինգից տասը տարի պլյուս կամ մինուս վարիացիաներ»։

3․ Հրաժարվեք ծխելուց կամ կրճատեք ծխախոտի քանակը

Հայտնի է, որ ծխելն արագացնում է տարբեր օրգանների ու մարմնի մասերի ծերացման պրոցեսները։ Մազերը բացառություն չեն, այդ մասին են վկայում 2014-ին իրականացված ամերիկյան հետազոտության տվյալները՝ երկարամյա ծխելը ( ավելի քան 5 տարի) սադրում է մազերի պիգմենտի վաղաժամ կորուստ։ Ճիշտ է, այդ հետազոտությանը մասնակցել են միայն 19-21 տարեկան տղամարդիկ։

Սակայն 2010-ին Հորդանանում տղամարդկանց ու կանանց շրջանում մազերի վաղաժամ սպիտակման մասին ուսումնասիրության ժամանակ (մինչեւ 30 տարեկան) նույնպես պարզվել է դրա կապը ծխելու հետ։

4․ Ստուգեք վահանաձեւ գեղձը

Վահանաձեւ գեղձի դիսֆունկցիան, չբուժելու դեպքում, մազերի թուլացումից բացի կարող է նաեւ արագացնել դրանց սպիտակումը։ Ըստ հետազոտության, դա պայմանավորված է նրանով, որ վահանաձեւ գեղձի հորմոնները անմիջապես փոխում են մարդկանց մազապարկի ֆունկցիաները։

Հիպերտիրեոզի դեպքում (վահանաձեւ գեղձի հորմոնների բարձր մակարդակ) մազերը կորցնում են իրենց առաձգականությունը, իսկ հիպոտիրեոզի դեպքում (անբավարար մակարդակ) դառնում են չոր, փխրուն ու աղոտ։

Ըստ 2007-2008 թթ․ իրականացված հետազոտության տվյալների, տիրեոիդ հորմոնների ներարկումը օգնում է որոշ հիվանդների վերականգնել մազերի բնական կամ ավելի մուգ գույնը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի