• Latest news

Ավտովթարի պատճառով տղամարդու սիրտը շրջվել է 90 աստիճանով (ֆոտո)

9 մայիսի, 2014  23:39

Մոտոցիկլետով ավտովթարի ենթարկվելուց հետո իտալացու սիրտը շրջվել է 90 աստիճանով։ 48-ամյա տղամարդու զննման ժամանակ ռենտգեն եւ ԿՏ հետազոտությունները ցույց են տվել, որ վնասվածքների արդյունքում նրա սիրտը աջ է թեքվել։ Իտալիայի Պադուայի համալսարանի աշխատակիցներ Անդրեա Կոլլին եւ Էնրիկո Պենտրանզան մանրամասն զեկույց են հրապարակել այս դեպքի մասին New England Journal of Medicine ամսագրում, տեղեկացնում է Medical Daily-ն։

«Ես երբեւէ նման բան չէի տեսել։ Այս դեպքի բացառիկությունն այն է, որ սիրտը շրջվել էր, իսկ հիվանդը գիտակցության մեջ էր», - ասել է Նյու Յորքի Լենոքս Հիլլ հիվանդանոցի սրտաբան Գրեգորի Ֆոնտանան։

Վթարի ենթարկված տղամարդու թոքը ծակվել էր, կոտրվել էին կողերը եւ պայթել էր փայծախը։ Նրան հասցրել էին մոտակա հիվանդանոց, որտեղ էլ զննման ժամանակ նկատել էին սրտի անսովոր դիրքը։ Ընդ որում, բժիշկների համաձայն, տղամարդու սիրտը թեքվել էր ոչ թե վթարի պահին, այլ մոտ մեկ ժամ անց։ Իսկ դրա պատճառը թոքի ծակումն է եղել, ինչի հետեւանքով տղամարդու կրծքի մեջ օդ է կուտակվել, որն էլ շրջել է սիրտը։ Նրա կրծքավանդակից օդը հեռացնելուց 24 ժամ անց սիրտը վերեդարձել է նախնական դիրքի։ Սիրտը պտտվելիս չէր վնասվել, բայց տղամարդու արյան ճնշումը զգալիորեն ընկել էր։

«Սա շատ հետաքրքիր անատոմիական դեպք է, եւ սա շատ անսովոր բան է։ Սրտի հետնապատի եւ մեծ զարկերակի կառուցվածքները ամրացած են ողնաշարին եւ հյուսվածքներին, բայց սիրտը կարծես «լողում» է իրեն շրջապատող պարկի մեջ», - ասել է Ֆոնտանան։

Տղամարդու փայծախը հեռացրել են, նա ունի մի քանի կոտրված ող, բայց նա կկարողանա լիովին ապաքինվել, ասում են բժիշկները։ Կրկնակի ԿՏ-սկանավորումը սրտի, զարկերակների եւ սրտի փականի վնասումներ, ինչպես նաեւ պատռված անոթներ եւ սրտի ռիթմի խանգարումներ չի հայտնաբերել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի