• Latest news

Զարկերակային ճնշումը տանը չափելու 6 կանոն

19 մայիսի, 2018  22:28

18 տարեկանից բարձր մարդկանց ժամանակ առ ժամանակ խորհուրդ է տրվում չափել զարկերակային ճնշումը, որպեսզի ժամանակին հայտնաբերվի հիպերտոնիան, եթե անգամ նրանք իրենց բացարձակ առողջ են զգում: Իսկ եթե մարդու մոտ արդեն ախտորոշել են հիպերտոնիան կամ այլ սրտանոթային հիվանդություններ, ճնշումը հարկավոր է պարբերաբար չափել:

Սակայն առաջին եւ երկրորդ դեպքում կարեւոր է ճնշումը ճիշտ չափել: Դրա համար հարկավոր է հետեւել մի քանի պարզ կանոնների.

Խորհուրդ չի տրվում ճնշումը արթնանալուց անմիջապես հետո չափել

Եթե ձեզ անհրաժեշտ է ճնշումն առավոտյան չափել, ապա պետք է ոչ թե արթնանալուց հետո, այլ նվազագույնը 20 րոպե անց չափել: Միայն այս դեպքում դուք կկարողանանք ճշգրիտ արդյունք ստանալ:

Խորհուրդ չի տրվում ճնշումը ֆիզիկական ակտիվությունից հետո չափել

Ծանրաբեռնվածությունները լավացնում են արյան շրջանառությունը եւ բարձրացնում են զարկերակային ճնշումը: Հետեւաբար եթե դուք ճնշումը չափեք ֆիզիկական ակտիվությունից հետո, այն հավանաբար, ավելի բարձր կլինի, քան հանգիստ վիճակում:

Ճնշումը հարկավոր է երկու ձեռքերի վրա չափել

Խորհուրդ է տրվում ճնշումը երկու ձեռքերի վրա չափել, քանի որ հաճախ այն տարբեր է լինում: Ճիշտ արդյունքը կլինի երկու ձեռքերի ճնշումների միջին ցուցանիշը:

Ճնշումը խորհուրդ է տրվում օրվա տարբեր ժամերին չափել

Ճնշումը հարկավոր է օրը մի քանի անգամ եւ տարբեր ժամերին չափել, նվազագույնը՝ առավոտյան եւ երեկոյան:

Ճնշումը հարկավոր է մի քանի անգամ չափել

Եթե դուք ինքնուրույն եք չափում ձեր ճնշումը, խորհուրդ է տրվում 3 անգամ դա անել եւ վերջին արդյունքը ճիշտ համարել:

Ճնշումը պետք է հանգիստ վիճակում չափել

Ճշգրիտ արդյունքի համար մարդը պետք է հարմարավետ բազկաթոռում նստած եւ հանգիստ վիճակում լինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի