• Latest news

Երեւանում մայիսի 26-ին կկայանա ակնաբուժության միջազգային համաժողով

21 մայիսի, 2018  18:57

Մայիսի 26-ին Հայաստանում առաջին անգամ կկայանա ակնաբուժության միջազգային համաժողովը՝  ARMENIAN INTERNATIONAL OPHTHALMIC CONFERENCE–ը  (AIOC)  Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Լատվիայից եւ այլ երկրներից եկած  մասնագետների մասնակցությամբ:

Երեւանի գլխավոր ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը լրագրողներին հայտնել է, որ այսպիսի մասշտաբի համաժողովը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում՝ ակնաբուժության ոլորտի վերջին տեղեկությունների ու առաջընթացի մասին մաստեր կլասով եւ դասախասությամբ հանդես կգան աշխարհի ամենահայտնի կլինիկաների ականավոր բժիշկներ, նրանց ելույթները հետաքրքիր կլինեն նաեւ փորձառու մասնագետներին եւ սկսնակ ակնաբույժներին։

Արտաշես Զիլֆյանը նշել է, որ Հայաստանի բոլոր երիտասարդ բժիշկները չեն, որ կարող են այլ երկրներ մեկնել վերապատրաստման եւ որակի բարձրացման նպատակով, այդ պատճառով այս համաժողովը հրաշալի հնարավորություն է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, որոնք նրանք կարող են կիրառել իրենց պրակտիկայում։

Համաժողովի ժամանակ ելույթով հանդես կգան պրոֆեսոր Վալերի Սերդյուկը (Ուկրաինա), ակադեմիկոս Իգոր Ազնաուրյանը (Ռուսաստան), գիտությունների թեկնածու Յանա Գերտներեն (Լատվիա), Վիկտորիա Բալասանյանը (Ռուսաստան), Կարեն Մազմանյանը (Ռուսաստան), Գեորգի Պետրիաշվիլին (Վրաստան), ինչպես նաեւ այլ հայտնի հայ մասնագետներ, որոնց թվում՝ Արմեն Շաքարյան, Ահարոն Գաբրիելյան, Թադեւոս Հովհաննիսյան,  ինքը՝ Արտաշես Զիլֆյանը եւ այլք։

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցացիան։ Համաժողովի սկիզբը՝ մաիսի 26-ին, ժամը 9:00–ին։ Անցկացման վայրը՝ Իբիս հյուրանոց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի