• Latest news

Ծխելն արգելակում է կոտրվածքների ապաքինումը․ հետազոտություն

3 հուլիսի, 2018  10:42

Ծխելը զգալիորեն բարձրացնում է ոչ միայն  քաղցկեղի մի քանի տեսակների ու սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, այլև արգելակում կոտրվածքների ապաքինման պրոցեսը։ Այս մասին ասվում է Lehigh University համալսարանի գիտնականների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Orthopaedic Trauma ամսագրում։  

Մեծ սրունքոսկրի կոտրվածքներով մեծահասակներին սովորաբար տեղադրում են ինտրամեդուլյար ցողուն՝ օստեոսինթեզի համար։ Այս մեթոդը համարվում է արդյունավետ, բայց դեպքերի 10-15 տոկոսում ոսկորը ժամանակին չի ապաքինվում։ Գիտնականները հայտնաբերել են, որ միջին տարիքի մարդկանց, հատկապես 3-49 տարեկան կանանց մոտ բարձր է եղել կոտրվածքի չսերտաճելու հավանականությունը։

Ծխելն էլ իր հերթին զգալիորեն ավելացնում էր կոտրվածքների ապաքինման ժամանակը, սակայն ոսկորների չսերտաճելու վտանգը  ծխելու հետևանքով չէր ավելացել։ Վնասվածքների առանձնահատկություններն արդյունքների վրա չէին ազդում։

Մասնագետների խոսքով՝ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ հասկանալու համար, թե հատկապես ինչպես է ծխելը ազդում ոսկորների վերականգնման վրա։ Սակայն կոտրվածք ստացած մարդկանց նրանք խորհուրդ են տալիս հրաժարվել ծխախոտից, նվազեցնելու համար վնասվածքից հետո բարդացումների վտանգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի