• Latest news

9 պարզ միջոց՝ շմոլ գազի՝ «լուռ մարդասպանի» թունավոր «խայթոցից» զերծ մնալու համար

17 հուլիսի, 2018  23:45

Ածխածնի մոնօքսիդը, նույն ինքը՝ շմոլ գազը (CO), անհոտ, անհամ եւ անգույն գազ է, որն առաջանում է բոցավառված վառելիքի անավարտ այրման հետեւանքով:

Տան պայմաններում ածխածնի մոնօքսիդի աղբյուրներ են համարվում գազի տաքացուցիչները (ծխանցքներով կամ առանց), գազի վառարանները, փայտի կամ փայտածխի տաքացուցիչները, ծխախոտի ծուխը եւ ավտոտնակներում արտանետումները:

Կեղտոտ եւ չբնակեցված տնային տարածքներում արտանետումները կարող են հանգեցնել հոսպիտալացման եւ նույնիսկ մահվան:

Ինչպե՞ս է վնասում ածխածնի մոնօքսիդը

CO-ն համարվում է ամենաառատ աղտոտիչը (չափված զանգվածով) մթնոլորտում: Բոլորիս տան ջեռուցման համակարգերն աշխատում են այրված գազի հիման վրա:

Երբ գազը այրվում է, այն արտազատում է ածխածնի մոնօքսիդ այնպես, ինչպես այլ գազերը, եւ եթե այդ գազը տնից դուրս չգա (խողովակի կամ այլ մեխանիզմի միջոցով) կամ եթե վառարանն ունի սխալ մեխանիզմ, կամ հին է եւ տանը բավարար օդափոխություն չկա, այդ գազերը կարող են կուտակվել տանը եւ հասնել վտանգավոր աստիճանների:

Երբ արտանետված գազը մթնոլորտում հասնում է բարձր աստիճանի, այն կարող է արագորեն տարածվել արյան մեջ՝ կապվելով հեմոգլոբինի հետ եւ ձեւավորելով «կարբոքսիհեմոգլոբին»:

Սա նվազեցնում է արյան՝ թթվածինը տեղափոխելու ունակությունը, ինչի շնորհիվ մեր հյուսվածքները գոյատեւում են:

Անհայտ է, թե ինչպիսին կլինի CO-ի ազդեցությունը ցածր կոնցենտրացիաների դեպքում, սակայն շատ բարձր կոնցենտրացիայի պարագայում կարող է հանգեցնել գիտակցության կորստի եւ մահվան հաշված րոպեների ընթացքում:

Շմոլ գազից թունավորման ախտանիշերը կարող են գրիպի ախտանշանների նման լինել, դրանք ներառում են գլխապտույտ, գլխացավեր, թուլություն եւ սրտխառնոց:

Պոտենցիալ զգայուն խմբեր են համարվում տարեցները, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, երեխաները, հղի կանայք եւ նրանց չծնված երեխաները:

Ինչպե՞ս կարող ենք կանխարգելել CO-ի ազդեցությունը

Գազի ջեռուցիչների անվտանգ օգտագործման եւ CO թունավորման հնարավոր վտանգներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

  1. Այն տները, որոնք ունեն գազի ջեռուցիչներ, պետք է 2 տարին մեկ անգամ ստուգվեն լիցենզավորված գազի մատակարարի կողմից եւ ունենան համապատասխան վկայական,
  2. Պետք է անցկացվեն CO գազի արտահոսքի փորձարկումներ,
  3. Պետք է ապահովել տան հաճախակի օդափոխումը,
  4. Չպետք է օգտագործել վառարանը գիշերվա ժամերին կամ երկար ժամանակով,
  5. Նվազագույնի հասցնել գազի արտանետման օդափոխիչների օգտագործումը տաքացուցիչների հետ միաժամանակ։ Օդափոխիչները կարող են բացասական ճնշում ստեղծել, ինչի հետեւանքով գազի արտանետումները կմնան բնակարանում։
  6. CO-ի մասին ահազանգող սարքերը դիտարկեք որպես լրացուցիչ անվտանգության միջոց,
  7. Պետք է կատարել «գազի վառարանի թեստ»: Եթե գազի գույնը նարնջագույն է, ապա դա «ազդանշան» է, որ օդում CO գազ կա,
  8. Մի օգտագործեք չսառեցվող տաքացուցիչ ննջասենյակներում եւ նվազագույնի հասցրեք անլար ջեռուցիչների ամենօրյա օգտագործումը,
  9. Փոխարինեք հին ջեռուցիչները նորով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի