• Latest news

Օրական 2.5 գդալ շաքարավազը 54 տոկոսով մեծացնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը. հետազոտություն

26 հուլիսի, 2018  10:45

Եթե ամեն օր թեյին կամ կերակուրին շաքար ավելացվի, ապա զգալիորեն կմեծանա Ալցհեյմերի հիվանդությանը բախվելու վտանգը, զգուշացնում են Կոլումբիայի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտությամբ նաեւ հաստատվել է գիտնականներին վաղուց հայտնի կապը շաքարի գործածման եւ 2-րդ տիպի դիաբետի միջեւ:

Այսպես, ըստ հետազոտության՝ շաքարավազի ընդամենը 2,5 գդալը դեմենցիայի հավանականությունը մեծացնում է 54 տոկոսով, իսկ օրական ընդամենը մեկ բանկա քաղցր գազավորված ըմպելիքը՝ 47 տոկոսով, 3 ամիսը մեկ օգտագործելու համեմատությամբ:

Գիտնականներն ընդգծում են, որ վտանգավոր են շաքարի եւ քաղցր մթերքների բոլոր տեսակները՝ սկսած մրգահյութից, լիմոնադով ավարտած:

Գիտնականները վերլուծել են 2226 մարդու սննդակարգը, որոնք սկզբում դեմենցիայով հիվանդ չէին: Նրանց հետեւել են 7 տարի: Արդյունքում՝ Ալցհեյմերի հիվանդությունը զարգացել է 429 մարդու մոտ: Առավել մանրակրկիտ հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն օր կերակուրի կամ ըմպելիքի մեջ 30,3 գրամ շաքար ավելացնող մարդկանց մոտ 33 տոկոսով ավելի հաճախ է դեմենցիա հանդիպել նրանց համեմատությամբ, ովքեր 5,8 գրամ էին ավելացնում: Պունշի եւ այլ քաղցր ըմպելիքների սիրահարների շրջանում հավանականությունը մեծ էր 27 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի