• Latest news

Միջերկրածովյան սննդակարգը կարող է թեթեւացնել փսորիազի ընթացքը. գիտնականներ

28 հուլիսի, 2018  19:42

Միջերկրածովյան սննդակարգը կարող է դանդաղեցնել փսորիազի պրոգրեսը եւ նվազեցնել հվանդության ախտանիշների արտահայտվածությունը: Այս մասին նշված է JAMA Dermatology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Գիտնականների խումբը՝ Hôpital Mondor-ի (Ֆրանսիա) բժիշկ Սելին Ֆանի ղեկավարությամբ պարզել է, որ մարդը որքան ավելի առողջ է սնվում, այնքան նրա մոտ փսորիազի ախտանիշները պակաս ծանր են: Փսորիազը հատկապես լավ են հաղթահարել այն մարդիկ, որոնք հետեւել են միջերկրածովյան սննդակարգին: Ընդ որում՝ առանձնապես նշանակություն չուներ նրանք ճարպակալմամբ տառապել են, թե ոչ, ընդգծել են հետազոտողները:

Հետազոտության հեղինակները հետեւել են ոչ միայն 3500 մասնակիցների մոտ փսորիազի ախտանիշների արտահայտվածության աստիճանին, այլեւ, թե նրանք որքան ճշգրիտ են հետեւել միջերկրածովյան սննդակարգի հիմնական սկզբունքներին: Շտկումներ են կատարվել տարիքի, ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակի, ճարպակալման, ծխելու եւ փսորիզի վտանգի այլ հնարավոր գործոնների հետ կապված: Միջերկրածովյան սննդակարգին առավելագույնս հետեւած մարդկանց մոտ ախտանիշների արտահայտվածությունը 29 տոկոսով նվազել է:

Եթե այս եզրակացությունը հաստատվի այլ հետազոտություններով, մասնագետները կարող են փոխել փսորիազի բուժման մոտեցումները: Իսկ սա նշանակում է, որ մեծ թվով հիվանդներ կկարողանան իրենց վիճակը բարելավել պարզապես սննդակարգի մեջ կատարած փոփոխությունների հաշվին:

Հիշեցնենք, որ միջերկրածովյան սննդակարգով նախատեսվում է մեծ քանակության մրգերի, բանջարեղենի, հատիկավոր մթերքների, ձկնեղենի, ձիթապտղի յուղի եւ ընկուզեղենի օգտագործում: Այս սննդակարգում կարմիր միս, կաթնամթերք եւ ալկոհոլ գրեթե չկա: Վաղուց ի վեր միջերկրածովյան սննդակարգը խորհուրդ են տալիս որպես սրտի համար առավել օգտակար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ