• Latest news

Ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ եւ փորձառու բժիշկներ. «Շենգավիթ» ԲԿ-ում ուրոլոգիական կլինիկա է բացվել (ֆոտո)

3 օգոստոսի, 2018  19:09

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում սկսել է գործել ուրոլոգիայի մասնագիտացված կլինիկա: Բժշկական կենտրոնի զարգացման գծով փոխտնօրեն եւ ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար Ռուբեն Բորոյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ի տարբերություն այլ կլինիկաների, այստեղ ուրոլոգիական հիվանդություններով պացիենտները միեւնույն տեղում հետազոտվելու եւ համընդգրկուն բուժում ստանալու հնարավորություն ունեն: Ամենաժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը թույլ է տալիս իրականացնել ուրոլոգիական միջամտությունների եւ վիրահատությունների ամբողջ ծավալը:

Կլինիկան լայն կապեր ունի աշխարհի առաջատար հիվանդանոցների հետ, որտեղ պարբերաբար վերապատրաստում են անցնում «Շենգավիթ» ԲԿ-ի մասնագետները, բարձրացնում որակավորումը՝ յուրացնելով նորագույն մեթոդները:

Մասնագետների գործունեությունը կանոնակարգված է Հայաստանի Առողջապահության նախարարության, Ուրոլոգների Եվրոպական եւ Ամերիկյան ասոցիացիաների մասնագիտական ուղեցույցների պահանջներին խիստ համապատասխանությամբ:

Էնդոսկոպիկ վիրահատությունների անցկացման համար կլինիկան հագեցած է վերջին սերնդի Olympus տեխնիկայով, մասնավորապես՝ մի շարք լրացուցիչ ֆունկցիաներ ունեցող էնդոուրոլոգիական կանգնակով, որը հնարավորություն է տալիս անցկացնելու տրանսուրետրալ պլազմային մասնահատում, տրանսուրետրալ պլազմային վապորիզացիա, ինչպես նաեւ էնուկլեացիա՝ շագանակագեղձի գերաճի դեպքում (ՏՈՒՄ սովորական վիրահատություն):

«Տրանսուրետրալ պլազմային վապորիզացիայի մեթոդը, որին նախապատվություն են տալիս ամբողջ աշխարհում, թույլ է տալիս շագանակագեղձը հեռացնել շատ մեծ ճշգրտությամբ, գործնականում առանց արյան՝ չվնասելով հարակից հյուսվածքները, նույնիսկ մեծ չափերի գերաճի ժամանակ: Ըստ որում՝ հետվիրահատական շրջանն ավելի քիչ է տեւում, կաթետերը հանվում է մի քանի օր հետո, եւ նորմալ միզարձակումը վերականգնվում է»,- ասաց նա:

Olympus կանգնակի եւս մեկ առավելությունն է NBI (Narrow Band Imaging) համակարգը, որը վիզուալացման նոր մեթոդ է՝ ոչ թե սպիտակ, այլ կանաչ եւ կապույտ լույսի օգտագործմամբ:  

«Այս մեթոդի շնորհիվ կարելի է զգալիորեն մեծացնել ցիստոսկոպիայի ժամանակ միզուղիների եւ միզապարկի չարորակ նորագոյացությունների հայտնաբերումը, ինչպես նաեւ մեծացնել միզապարկի ուռուցքների հեռացման եւ հետվիրահատական մոնիթորինգի արդյունավետությունը: Եթե մասնահատումը կատարվում է NBI-ի օգտագործմամբ, ապա ռեցիդիվների թիվը 40 տոկոսով կրճատվում է»,- ասաց բժիշկ Բորոյանը:

Կլինիկան նաեւ հագեցած է միզաքարային հիվանդությունների բուժման ժամանակակից սարքավորմամբ. Dornier ընկերության վերջին սերնդի հեռակառավարվող հարվածա-ալիքային լիտոտրիպտորը կիրառվում է միզուղիների եւ երիկամների քարերը փշրելու համար: Միջամտությունը պարզ է, անվտանգ եւ ոչ ցավոտ, անցկացվում է առանց անեսթեզիայի կիրառման, եւ մի քանի ժամ հետո հիվանդը կարող է տուն գնալ:

Այն դեպքերում, երբ հեռակառավարվող լիտոտրիպսիան անհնար է, միզաքարային հիվանդությամբ պացիենտներին կարող են առաջարկել էնդոսկոպիկ հասանելիություն երիկամին եւ միզածորանին, քարերի կոնտակտային փշրում՝ Dornier լազերային լիտոտրիպտորի օգտագործմամբ. սարքավորում, որը մեծ տարածում ունի աշխարհի առաջատար կլինիկաներում:

Միզարձակման տարբեր խանգարումների ախտորոշման համար կլինիկայում կիրառում են Dantec ընկերության տեսաուրոդինամիկ սարքավորումը:

«Տեսաուրոդինամիկ սարքավորումը հնարավորություն է տալիս ոչ միայն գրանցել  միզարձակման խանգարումները, թվեր ստանալ եւ դրանք վերլուծել, այլեւ ստանալ վերին միզուղիներից մինչեւ միզուկ մեզի տեղափոխման պատկերը: Պատկերը կարելի է ստանալ երկու ճանապարհով՝ ռենտգենային եւ ուլտրաձայնային:

Մեթոդը հնարավորություն է տալիս հստակ տարբերակել՝ միզարձակման խնդիրները կապված են, օրինակ, միայն շագանակագեղձի գերաճի՞ հետ, թե՞ կան նաեւ միզապարկի կծկումների խախտումներ: Սա շատ կարեւոր է վիրահատության ճիշտ պլանավորման համար»,- հավելեց մասնագետը:

Տեսաուրոդինամիկ հետազոտությունը կարեւոր է կանանց եւ տղամարդկանց մոտ անմիզապահության ախտորոշման ժամանակ, ինչպես նաեւ միզարձակման նյարդաբանական բնույթի խանգարումների դեպքում:

«Շենգավիթ» ԲԿ ուրոլոգիական կլինիկայում հիվանդներին սպասում են ոչ միայն լավ մասնագետները եւ ժամանակակից սարքավորումները, այլ նաեւ հաճելի ինտերիերը, որը կնպաստի թուլանալուն, հոգեբանական լարվածությունը վերացնելուն:

«Շենքի դիզայնը, հիվանդասենյակների հարմարությունները, ինչպես նաեւ անձնակազմի  գթասրտությունն ու քաղաքավարությունը հետապնդում են հիվանդների մոտ դիսկոմֆորտի մակարդակի նվազեցման նպատակ»,- նշեց կլինիկայի ղեկավար Ռուբեն Բորոյանը:

   

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի