• Latest news

Ինչո՞ւ եք մշտական հոգնածություն զգում

4 օգոստոսի, 2018  12:00

Եթե դուք հաճախ եք հոգնածություն զգում, ապա այս հոդվածը ձեզ համար կատարյալ է: MedicalMewsToday պարբերականը ներկայացրել է հոգնածության առավել տարածված պատճառները, որոնք կօգնեն լուծել ձեր խնդիրը:

Հոգնածություն կարող են առաջացնել մեծ թվով խնդիրներ: Օրինակ՝ 25 վարորդից գրեթե մեկը հայտնում է, որ ամեն ամիս ղեկի մոտ քնում է:

Քնկոտ վիճակում մեքենա վարելը տարեկան մոտ 72 հազար վթարների պատճառն է, որից 6 հազարը մահվան ելք ունի, 44 հազարը ավարտվում է մարմնական վնասվածքներով:

Հոգնածության պատճառները

Քնի պակաս

Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի եւ Քնի հետազոտությունների միության տվյալներով՝ 18-ից մինչեւ 60 տարեկան մարդիկ պետք է քնեն օրական 7 եւ ավելի ժամ՝ լավագույն առոջություն պահպանելու համար:

Քնի պակասը կապված է ոչ միայն հոգնածության, աշխատունակության վատթարացման եւ դժբախտ պատահարների մեծ վտանգի հետ, այլեւ առողջության համար անբարենպաստ  հետեւանքների, որոնց են դասվում ճարպակալումը, արյան բարձր ճնշումը, դեպրեսիան, սրտային հիվանդությունները, կաթվածը եւ մահվան մեծ հավանականությունը:

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն լիարժեք քնել.

Պահպանեք քնի հետեւողական ռեժիմ: Աշխատեք ամեն գիշեր պատրասվել քնել նույն ժամին եւ ամեն օր առավոտյան նույն ժամին արթնանալ, նույնիսկ հանգստյան օրերին:

Համոզվեք, որ ձեր ննջասենյակում լուռ է, մութ եւ հարմարավետ: Ձեր սենյակ ընկնող ցանկացած լույս կարող է խախտել ձեր քունը: Սենյակի զովությունը նպաստում է ավելի լավ քնելուն:

Սահմանափակեք կոֆեին պարունակող ըմպելիքները: Աշխատեք կոֆեինով ըմպելիքները չգործածել կեսօրից հետո: Կոֆեինի խթանող էֆեկտը կարող է ընդունելուց հետո երկար տեւել եւ քնի հետ կապված խնդիրներ առաջացնել:

Քնից առաջ խուսափեք ծխախոտ եւ ալկոհոլ օգտագործելուց: Դրանք կարող են ընդհատվող քուն առաջացնել:

 Ճիշտ սնունդ

Առողջությունը բարելավելու եւ բոլոր անհրաժեշտ սննդարար  նյութերը ստանալու, ինչպես նաեւ հոգնածությունը վերացնելու համար, զբաղվեք ձեր ճիշտ սնվելով:

Օգտագործեք ձեր սեռի, տարիքի, քաշի եւ ակտիվության մակարդակի համար կալորիաների ճիշտ քանակություն: Չափից ավելի շատ կամ չափից ավելի քիչ քանակությունը կարող է ստիպել ձեզ թուլացած զգալ:

Ձեր ափսեի կեսը լրացրեք մրգերով եւ բանջարեղենով

Համոզվեք, որ ամբողջական հատիկները՝ շագանակագույն բրինձը, եգիպտացորենի ալյուրը, բլղուրը եւ ցորենի ալյուրը կազմում են ձեր գործածած հատիկավոր մթերքների կեսը:

Օգտագործեք յուղազերծ կաթնամթերք

Փոխեք ձեր սպիտակոււցային սննդակարգը: Փորձեք օգտագործել յուղազերծ թռչնամիս եւ միս, սահմանափակեք մշակված մսի օգտագործումը, գործածեք ոչ աղի ընկույզ եւ սերմեր:

Կրճատեք շաքարի քանակությունը: Շաքարը կարող է էներգիայով արագ լցնել, սակայն այն արագ էլ սպառվում է, եւ դա կարող է ձեզ ստիպել ավելի հոգնած զգալ: Խուսափեք մթերքներից եւ ըմպելիքներից, որոնց մեջ հավելված է մեծ քանակությամբ շաքար:

Նախաճաշը երբեք բաց մի թողեք: Նախաճաշի պարբերական բացակայությունը կարող է բերել նրան, որ կզրկվեք հիմնական սննդարար նյութերից եւ էներգիայից, որոնք անհրաժեշտ են օրը սկսելու համար:

Բավարար քանակությամբ ջուր խմեք: Խմելու ջուրը կարող է օգնել ջրազրկման կանխմանը, ինչն առաջացնում է հոգնածություն, տրամադրության փոփոխություն, գերտաքացում եւ փորկապություն:

Չափից ավելի սթրես

Շատ վիճակներ կարող են առաջանալ սթրեսի պատճառով: Աշխատանք, ֆինանսական խնդիրներ, գործազրկություն եւ ծախսեր՝ սթրեսների ցանկը երբեք չի ավարտվում:

Ոչ մեծ սթրեսը կարող է առողջարար լինել, եւ իսկապես կարող է մեզ ավելի զգուշավոր դարձնել եւ նպաստել այնպիսի խնդիրները հաջողությամբ հաղթահարելուն, ինչպիսին է հարցազրույցը, սակայն սթրեսը դրական է, եթե երկարաժամկետ չէ:
Չափից ավելի, շարունակական լարվածությունը կարող է առաջացնել ֆիզիկական եւ էմոցիոնալ հյուծման եւ բերել հիվանդության:

Բժշկական պայմաններ

Եթե փոխել եք ապրելակերպը՝ կապված ֆիզիկական ծանրաբեռնվածության, սննդակարգի, սթրեսի մակարդակի եւ քնի հետ, սակայն, միեւնույն է, ամբողջ ժամանակ հոգնածություն եք զգում, ապա պատճառը կարող է լինել որեւէ հիվանդություն:

Ստորեւ ներկայացնում ենք առավել տարածված վիճակները, որոնց դեպքում հոգնածության մասին հայտնում են որպես հիմնական ախտանիշ.

  • անեմիա
  • վահանաձեւ գեղձի անբարար ֆունկցիա
  • դիաբետ
  • տագնապայնություն
  • դեպրեսիա
  • Քրոնիկական հոգնածության համախտանիշ
  • միզուղիների ինֆեկցիա
  • սննդային անտանելիություն
  • սրտի հիվանդություն
  • գեղձային տենդ
  • հղիություն
  • վիտամինների եւ հանքանյութերի անբավարարություն

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի