• Latest news

Մեջքի ցավի 5 պատճառ

8 օգոստոսի, 2018  23:36

Եթե ձեզ մոտ առավոտյան ողնաշարը ցավում է, դա կարող է մի ամբողջ շարք պատճառներ ունենալ: Մեջքի ցավերը հաճախ կապված են աշխատանքային տեղում սխալ նստելու հետ: Սակայն կարող են նաեւ այլ պատճառներ լինել, հայտնում է Medportal-ը:

Դուք բավական հաճախ եք քայլում բարձրակրունկներով

Չարժի բարձրակրունկ կոշիկները հաճախակի հագնել, որպեսզի չպրկեք ոչ միայն մեջքը, այլեւ մարմնի մյուս մասերը, այդ թվում՝ ոտնաթաթի ջլերը, ծնկները եւ ազդրերը:

«Բարձր կրունկները ձեր քաշը տեղափոխում են ոտքերի մատների բարձիկների վրա, այս պատճառով ծնկները եւ ազդրերը առաջ են շարժվում, իսկ մեջքը հետ է թեքվում, որպեսզի հավասարակշռությունը պահի»,- ասում է օրթոպեդ Ժաքլին Սութերան: Եթե դուք ավելորդ քաշ ունեք եւ հագնում եք անհամապատասխան չափի կոշիկ կամ բարձրակրունկ կոշիկներ, որոնցով դժվար է քայլել, ապա աճում է վնասվածքի վտանգը:

Ձեր ներքնակը քնելուն չի համապատասխանում

Եթե ձեր ներքնակը չափից ավելի մաշված է կամ բավականաչափ կոշտ չէ, հնարավոր է, որ այն մեծացնում է մարմնի վրա ճնշումը, երբ այն պետք է հանգստանա: Ներքնակը պետք է մարմինը չեզոք դիրքում պահի, իսկ դա տեղի չի ունենում, եթե այն չափից ավելի փափուկ կամ կոշտ է: «Եթե առավոտյան արթնանում եք եւ գոտկատեղում ցավ զգում, իսկ մկաները ձգելուց հետո այն 15-30 րոպե հետո անցնում է, դա նշանակում է, որ դուք քնել են ձեզ չհամապատասխանող ներքնակի վրա»,- պնդում է սոմնոլոգ (քնաբան) Մայքլ Բրեուսը:

Դուք վնասվել եք որեւէ ծանր իր բարձրացնելիս

Չնայած դա ակնհայտ է, բայց որոշ մարդիկ կարող են մոռանալ, որ իրենց մոտ մեջքի ցավը մարզասարքերի դահլիճում ավելորդ ծանրաբեռնվածության եւ որեւէ չափազանց ծանր իր բարձրացնել փորձելու հետեւանքն է: Եվ սա հազվադեպ չէ, ուստի փորձագետները շեշտում են մարզումից առաջ նախավարժանքի եւ տաքանալու կարեւորությունը: Քանի դեռ ձեզ մոտ չապաքինված վնասվածք կա, պետք է աշխատել մեջքը չլարել:

Ձեզ մոտ կարող են լինել արթրիտի ախտանշաններ

Ներքնակը փոխելը չի՞ օգնել առավոտյան մեջքի ցավից ազատվելու համար: Եթե առավոտյան մեջքի ցավը տեւում է մոտ 30 րոպե, այնուհետեւ անցնում է, սա կարող է առաջանալ նաեւ արթրիտի հետ կապված բորբոքման հետեւանքով:

«Արթրիտի դեպքում ցավը սովորաբար օրվա ընթացքում անցնում է, սակայն հետո՝ երեկոյան կրկին հայտնվում է»,- ասում է Չիկագոյի Վերականգնման ինստիտուտից (Rehabilitation Institute of Chicago) բժիշկ Փրակաշ Ջայաբալանը: Մեջքի ստորին հատվածը, ազդրերը եւ ողնաշարը օստեոարթրիտի առաջացման ամենատարածված հատվածներից մեկն են, որով հաճախ տառապում են միջին եւ ավագ տարիքի մարդիկ: 

Դուք ծխում եք

Ժամանակին մասնագետները ենթադրություն են հայտնել, որ ծխելը կարող է մեծացնել մեջքում քրոնիկական ցավերի առաջացման վտանգը: Թութունը կարող է ազդել արյան շրջանառության եւ մարմնի տարբեր մասերին, ներառյալ ողնաշարին թթվածին մատակարարելու վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի