• Latest news

Առավոտյան քնի ավելորդ 5 րոպեն կարող է վտանգավոր լինել առողջության համար. հետազոտություն

21 օգոստոսի, 2018  10:43

Առավոտյան քնի ավելորդ 5-10 րոպեն կարող է վնասակար ազդեցություն ունենալ առողջության վրա: Նման պնդմամբ են հանդես եկել Մեծ Բրիտանիայի Sleep Clinic Services-ի փորձագետները:

Առավոտյան որ ժամին էլ զարթուցիչն աշխատի, շատերը ձգտում են գոնե 5-10 րոպե փակ աչքերով անկողնում մնալ: Համարվում է, որ այդպիսով քնից դեպի արթնացում անցումն ավելի սահուն է: Սակայն այդ րոպեները վնաս են հասցնում օրգանիզմին, պնդում են փորձագետները: Բանն այն է, որ երբ զարթուցիչի զանգից հետո մարդն ուղեղին հրահանգում է եւս մի քանի րոպե հանգստանալ, օրգանիզմում սկսում են արտադրվել հորմոններ, որոնք նրան խորը քնի վիճակի են բերում:

Հենց այդ պահին էլ առաջանում է քնի իներցիա կոչվող ֆենոմենը. տհաճ զգացողություն, որը, կարծես, ասում է, որ մի քանի ժամ շարունակ չեք քնել: Փորձագետներն ընդգծում են, որ քնի սկզբնական ցիկլն այնքան էլ լավ պահ չէ՝ նորից քնելու համար, քանի որ այդ 10 րոպեներն անցել են: Արդյունքում մարդն անկողնուց վեր է կենում կոտրտվածության զգացողությամբ, կարծես ամբողջ գիշեր չի կարողացել քնել, եթե նույնիսկ իրականում շատ լավ է քնել:

«Բանն այն է, որ երբ դուք նորից սեղմում եք «ննջել» կոճակը, ձեր ուղեղն ու մարմինը մոլորության են մատնվում: Առավոտյան զարթուցիչի զանգից եւ արթնանալուց հետո դուք հանկարծ ձեր ուղեղին հրահանգում եք նորից քնի վիճակի վերադառնալ: Երբ դա տեղի է ունենում, դուք գրեթե անմիջապես նորից արթնանում եք: Ուղեղի եւ մարմնի միջեւ անհամաձայնությունն աճում է: Ահա թե ինչու, եթե ձեզ համար կարեւոր է ավելորդ 10 րոպեն, պարզապես զարթուցիչը 10 րոպե ավելի ուշ կարգավորեք, այլ ոչ թե արթնանալուց հետո նորից փակեք աչքերը»,- պարզաբանել են փորձագետները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի