• Latest news

Ճիշտ սննդակարգը նպաստում է կանանց առողջ ծերացմանը. Հետազոտություն

23 օգոստոսի, 2018  18:18

Ճիշտ սննդակարգը կարող է նպաստել բջջային առողջությանը կանանց ծերացման ընթացքում: Առողջարար է համարվում մրգերով, բանջարեղենով եւ ձավարեղենով հարուստ, ինչպես նաեւ ավելացված շաքարի, նատրիի և վերամշակված մսամթերքի ցածր պարունակությամբ սննդակարգը: Այս մասին հայտնում է American Journal of Epidemiology ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը:

Ինչպես նշել է University of Michigan School of Public Health-ի առաջատար հեղինակ Սինդի Լունը, հենց առողջ սնունդը կարող է օգնել առողջ պահել բջիջները և խուսափել որոշակի քրոնիկական հիվանդություններից:

Գիտնականները բջիջների ծերացումը չափելու համար տելոմերներ են օգտագործել: Տելոմերները ԴՆԹ-սպիտակուցային կառույցներ են, որոնք տեղակայված են քրոմոսոմների ծայրերին, որոնք նպաստում են ԴՆԹ-ի կայունությանը եւ պաշտպանությանը: Թելոմերները կրճատվում են յուրաքանչյուր բջջային ցիկլի ընթացքում:

Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տելոմերների կրճատումը հնարավոր է վարքային, էկոլեգիական եւ հոգեբանական գործոնների պատճառով: Ավելի կարճ տելոմերները կապված են սրտային հիվանդությունների՝ 2-րդ տեսակի շաքարախտի եւ քաղցկեղի որոշ տեսակների բարձր ռիսկի հետ:

Հետազոտողներն ուսումնասիրել են 20-ից 65 տարեկան 4758 առողջ մարդկանց դիետաները: Նրանք համեմատել են չորս գիտականորեն հիմնավորված դիետաների՝ Միջերկրածովյան, հիպերտոնիայի բուժման համար եւ երկու այլ սննդակրգեր, որոնք մշակվել են ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի (U.S. Department of Agriculture) եւ Հարվարդի Հասարակական առողջության (Harvard T.H.Chan School of Public Health):

Ավելի բարձր միավոր ունեցող կանանց համար յուրաքանչյուր ցուցանիշով ամուր կապ կար տելոմերի չափսերի հետ. դանք ավելի երկար էին: Իսկ ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա արդյունքները նույնն էին, սակայն վիճակագրորեն աննշան էին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի