• Latest news

Վիրաբույժները փրկել են գանգի մեջ մետաղական ձողով տղային

24 օգոստոսի, 2018  11:59

Շինարարությունում աշխատող 25-ամյա տղամարդը հրաշքով է փրկվել մահանալուց՝ աշխատանքի ժամանակ նա դեմքով ընկել է մետղական ձողի վրա, որն անցել է գանգի միջով։ Տղամարդու բախտը, սակայն, բերել է՝ զարմանալիորեն, ձողը  չի վնասել ո՛չ ուղեղը, ո՛չ զարկերակները։

Հետաքրքիր է, որ երբ պացիենտին հասցրել են Չինաստանի Չենդու քաղաքի հիվանդանոց, որը Շանհայ քաղաքից հեռու է 2000 կիլոմետրով, նա գիտակից եւ կայուն վիճակում է եղել, հանգիստ պատասխանել է բժիշկների հարցերին։ Պացիենտի հարցուփորձը ցույց է տվել, որ նրա ուղեղը միանշանակ վնասված չէ, չնայած այն հանգամանքին, որ ձողը ցցված է եղել ծոծրակին։ Տղամարդուն անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություն անցկացնելուց հետո ուղարկել են վիրահատարան։

Ձողը անցել է պարանոցի միջով եւ դուրս է եկել գլխի արեւմտյան հատվածից, ուստի դրա հեռացման համար բժիշկները ստիպված են եղել բարդ վիրաբուժական վիրահատություն է անել։ Վիրաբույժները հետագայում խոստովանել են, որ պացիենտը բառացի մի քանի միլիմետր հեռավորության վրա է եղել իր մահվանից։

Վիրահատության ժամանակ վիրաբույժները հեռացրել են գանգի մի մասը, որ հանեն ձողը եւ կայունացնեն պացիենտի վիճակը։ Հետագայում տղամարդու վնասվածքը նրանք համեմատել են գլխի փամփուշտային վնասվածքի հետ։

Չինաստանում բնակվող երիտասարդ շինարարը, որի անունը չի նշվում էթիկական նկատառումներից ելնելով, արդեն ամբողջությամբ վերականգնվել է վիրահատությունից հետո։ Դեպքից 3 ամիս անց նրան մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) են արել, որը ցույց է տվել, որ հետագա բուժման անհրաժեշտություն չկա։

Այս դեպքի մասին բժիշկները գրել են International Medical Case Reports Journal ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի