• Latest news

3 հարց կապույտ հազի մասին. ի՞նչ պետք է իմանան բոլոր ծնողները

26 օգոստոսի, 2018  16:57

Կապույտ հազը սուր մանրէային հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հատկապես վտանգավոր է մինչեւ 2 տարեկան երեխաների համար։ Մի քանի կարեւոր հարցերի NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բոքսային բաժանմունքի ղեկավար Գոհար Թամազյանը:

Ինչպե՞ս ճանաչել կապույտ հազը

Կապույտ հազի միակ ախտանիշը հազն է։ Սկզբում այն նման է «սովորական» հազի, ապա գրավում է ծնողների ուշադրությունը։ Միայն երկու շաբաթ անց է հազը դառնում տիպիկ կապույտ հազ՝ կպչուն, չոր, նոպայի պես, որից հետո դեմքի եւ կոպերի այտուցվածություն  է նկատվում, դժվարանում է ներշնչելը, նաեւ շնչառության կանգ է նկատվում։

Եթե երեխան հազում է, ավելի լավ է չանտեսել այդ ախտանիշը եւ ամեն դեպքում դիմել բժշկի։

Ինչպե՞ս պաշտպանվել կապույտ հազից

Կապույտ հազը համարվում է կառավարվող հիվանդություն, քանի որ դրա դեմ պատվաստանյութ կա։ Պատվաստումը 100 տոկոսով չի պաշտպանում վարակվելուց, սակայն համարվում է, որ պատվաստված երեխաները նույնիսկ վարակվելու դեպքում ավելի հեշտ են տանում հիվանդությունը եւ հազվադեպ են բարդացումների բախվում։

Համարվում է նաեւ, որ հիվանդության համաճարակները գրանցվում են այն ժամանակ, երբ հասարակության մեջ շատ չպատվաստված երեխաներ են լինում։

Հետաքրքիր է, որ 1950-ականներին՝ մինչեւ կապույտ հազի դեմ պատվաստանյութի հայտնվելը, Անգլիայում տարեկան հիվանդության ավելի քան 100 000 դեպք է գրանցվել։ Համեմատության համար 1980 թվականին՝ արդեն ներարկումներից հետո, Անգլիայում մեկ տարվա ընթացքում գրանցվել է միայն 1471 դեպք։

Կարո՞ղ են մարդիկ հասուն տարիքում վարակվել կապույտ հազով

Մասնագետը հաստատեց՝ կարող են։ Չնայած ավելի հաճախ կապույտ հազով հիվանդանում են 2 տարեկան երեխաները, հիվանդության նկատմամբ խոցելի են բոլոր տարիքային խմբերի մարդիկ, որոնք իմունիտետ չունեն հիվանդության նկատմամբ։

«Մեր բաժանմունքում եղել են կապույտ հազով ե՛ւ չափահասներ, ե՛ւ տարեցներ»,-նշեց ինֆեկցիոնիստը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի