• Latest news

Հայաստանի վնասվածքաբանների եւ օրթոպեդների VI համագումարին կներկայացվեն բնագավառի նորագույն ձեռքբերումները

21 մայիսի, 2014  14:47

Հայաստանում վնասվածքաբանների եւ օրթոպնեդերի միջազգային մասնակցությամբ VI համագումարի ժամանակ, որը կմեկնարկի վաղը՝ մայիսի 21-ին, Երեւանում, քննարկվելու են վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բնագավառում տարբեր վնասվածքների, ինչպես նաեւ հոդերի էնդոպրոթեզավորման նոր մոտեցումներ։ Այդ մասին NEWS.am Medicine-ին հայտնեց համագումարի կազմկոմիտեի անդամ, Հայաստանի առողջապահության նախարարության վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Գալստյանը։  Համագումարի ժամանակ արծարծվելու են  թրոմբոէմբոլիկ բարդությունների, երեխաների հենաշարժական ապարատի հիվանդությունների կանխարգելման  մեթոդները, ախտորոշումը, օսթեոարթրոզի եւ օսթեոպորոզի բուժումը. ներկայացվելու են ոսկրային նոր պլաստիկ նյութեր։ Մասնակիցները նաեւ քննարկելու են իրենց կլինիկական փորձի ընթացքում հանդիպած հազվագյուտ դեպքերն ու բարդությունները։

Ինչպես պատմեց Ռուբեն Գալստյանը, առաջին անգամ նման համագումար Հայաստանում տեղի է ունեցել 1993թ-ին՝ համագումարի նախագահի, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ասոցիացիայի ղեկավար Վաչագան Այվազյանի նախաձեռնությամբ։ Այդ օրից ի վեր է համագումարները կազմակերպվում են չորս տարին մեկ։

«Այս համաժողովները կազմակերպվում են հենաշարժական ապարատի պաթոլոգիաների ախտորոշման եւ բուժման նոր ձեռբերումներին ծանոթանալու, դրանց գործնականում կիրառելու եւ վնասվածքային-օրթոպեդիկ հիվանդությունների բուժման ավելի բարձր մակարդակ եւ արդյուանվետություն ունենալու համար։  Համաժողովը նպաստում է Հայաստանի եւ արտասահմանի վնասվածքաբան-օրթոպեդ մասնագետների ջանքերի միավորմանը, երիտասարդ բժիշկների մոտ հետաքրքրության մեծացմանը, այն հնարավորություն է տալիս ծանոթանալ այս բնագավառի նորամուծություններին։

Համագումարի աշխատանքներին մասնակցում են ոչ միայն վնասվածքաբան-օրթոպեդներ, այլեւ մասնագետներ հարակից ոլորտներից, ինչը թույլ կտա քննարկել եւ զարգացնել համատեղ բուժման մոտեցումներ եւ սխեմաներ»,-ասաց Ռ. Գալստյանը։

Նա տեղեկացրեց, որ 2014թ-ին կազմակերպված հերթական VI համագումարը ենթադրում է լիագումար նիստեր, որոնց ժամանակ իրենց զեկույցները կներկայացնեն տարբեր երկրներից ժամանած առաջատար մասնագետները։ Համագումարի շրջանակներում ախտորոշման եւ բուժման նոր մեթոդների ուսուցման համար կազմակերպվելու են սեմինարներ եւ պրակտիկ դասընթացներ։ Սեկցիոն քննարկումների ժամանակ ներկայացվելու են գիտական ձեռքբերումները եւ առանձին կենտրոնների եւ հեղինակների գործնական փորձերի ընդհանրացումները։

Կլոր սեղանների շուրջ կքննարկվեն Հայաստանում վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ոլորտի արդիական հարցերը, ինչպես նաեւ կփորձեն լուծել այս բնագավառում առողջապահության կազմակերպման խնդիրները։ Կլոր սեղանների շուրջ քննարկումներին կմասնակցեն ինչպես հարակից ոլորտների մասնագետներ, այնպես էլ առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, կմշակվեն եւ նախարարության հաստատմանը կներկայացվեն համապատասխան շրջաբերականներ եւ ուղեցույցներ։

Համագումարի աշխատանքներին կմասնակցեն միջազգային մասշտաբների հայտնի օրթոպեդ-վնասվածքաբաններ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի Ծկահոդի խնդիրների ընկերության նախագահ, դոկտոր Ռասսել Վինդզորը, Էդվարդ Ռոդրիգեսը՝ Հարվարդի բժշկական դպրոցից, Մոսկվայի գլխավոր օրթոպեդ-վնասվածքաբան Նիկոլայ Զագորոդնին, Մաքս Այեբին՝ Շվեյցարիայի Բեռնի համալսարանից, Ֆրիդուն Կերշմբաուերը՝ Համբուրգից, Գերմանիա եւ շատ ուրիշներ։

Համագումարին մասնակցող արտասահմանցի հայտնի մասնագետներից բացի կան նաեւ մեր հայրենակիցները. Հարվարդի բժշկական դպրոցի օրթոպեդիայի ամբիոնի պրոֆեսոր, Բոսթոնի համալսարանի կենսաբժշկական ինժեներական լաբորատորիայի ղեկավար Արա Նազարյանը, ով կատարել է բավականին շատ գիտական հետազոտություններ օրթոպեդիայի բիոմեխանիկայի բնագավառում, եւ նրա բիոմեխանիկայի  լաբորատորիան ամենահայտնին է աշխարհում։  Ներկա կլինի նաեւ Ջոն Բելիզիկյանը Կոլումբիայի համալսարանի բժշկական քոլեջից, ով համարվում է հակաօսթեոպորոտիկ դեղամիջոցի՝ ալեդրանատի ստեղծողը։ Ինչպես հաղորդեց Ռուբեն Գալստյանը, պրոֆեսոր Բելիզիկյանը Հայաստանին տրամադրել է մեկ տասնյակից ավել ոսկրային դենսիտոմետրիայի սարքավորումներ։

Համագումարի աշխատանքի շրջանակներում նախատեսված է նաեւ նոր տեխնոլոգիաների, դեղամիջոցների, բժշկական տեխնիկայի եւ սարքավորումների ցուցադրություն։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի