• Latest news

Մեկնարկել է Հայաստանի վնասվածքաբանների եւ օրթոպեդների VI համագումարը

22 մայիսի, 2014  13:36

Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ոլորտում ունեցած իր հաջողությունները Հայաստանը կարող է ներկայացնել հարեւան երկրների իր գործընկերներին: Այս մասին մայիսի 22-ին ասաց առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը՝ Հայաստանի վնասվածքաբանների եւ օրթոպեդների VI-րդ համագումարի բացման արարողության ժամանակ:

«Հայաստան են այցելել աշխարհի տարբեր երկրներից առաջատար մասնագետներ՝ Ասիայից, Ամերիկայից, Եվրոպայից: Այս աշխատանքների ընթացքում փորձի փոխանակումը անշուշտ կնպաստի այս ծառայության (վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի) էլ ավելի բարձր հաջողություններին, կատարելագործմանը», - ասաց նախարարը:

Հայաստանի վնասվածքաբանների եւ օրթոպեդների VI-րդ համագումարը մեկնարկել է մայիսի 22-ին եւ շարունակվելու է երեք օր: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի վնասվածքաբանների եւ օրթոպեդների ասոցիացիայի նախագահ, համագումարի նախագահ Վաչագան Այվազյանը, այս համագումարները կազմակերպվում են չորս տարին մեկ ու շատ կարեւոր են հայ մասնագետների համար, քանի որ հնարավորություն են տալիս փորձի փոխանակում անել եւ կապեր հաստատել օտարերկրյա մասնագետների հետ:

«Այս շփումը մեզ հնարավորություն է տալիս տեղեկանալու, թե ինչ նոր բաներ են տեղի ունենում աշխարհում, որոնք մեզ մոտ դեռ չկան, եւ ինչին պետք է ձգտել: Բացի այդ, մենք կարեւոր կապեր ենք հաստատում եւ  հնարավորություն ենք ստանում վերապատրաստման ուղարկելու մեր երիտասարդ մասնագետներին», - ասաց նա:

Ըստ Վաչագան Այվազյանի՝ չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանի վնասվածքաբանների եւ օրթոպեդների համագումարներին հաջողվում է հավաքել բավականին ներկայացուցչական մասնակիցների կազմ ողջ աշխարհից: «Այս տարի մեզ մոտ ներկայացված են եւ Ամերիկան, եւ մի շարք Եվրոպական երկրներ, եւ Ասիան: Կան նաեւ մասնագետներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից եւ այլ երկրներից», - ասաց նա:

Բացի օրթոպեդներից եւ վնասվածքաբաններից, համագումարին ներկա են նաեւ հարակից մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ նյարդաբաններ, անեսթեզիոլորգներ, անոթային վիրաբույժներ եւ այլն:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am Medicine-ը, մայիսի 22-25 երեւանում տեղի թ ունենում Հայաստանի վնասվածքաբանների եւ օրթոպեդների միջազգային մասնակցությամբ VI համագումարը:

Համագումարի աշխատանքներին մասնակցում է  250 մասնակից Հայաստանից, 150 հյուրեր եւ դասախոսներ արտասահմանից (ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա, ՌԴ, Բելառուս, Ուկրաինա եւ այլն) եւ սփյուռքի ներկայացուցիչներ։

Համագումարը կազմակերպվել է Հայաստանի առողջապահության նախարարության Վնասվածքաբանների եւ օրթոպեդների ասոցիացիայի, Հայաստանի առողջապահության նախարարության եւ գիտությունների պետական կոմիտեի կողմից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի