• Latest news

Հայտնի շվեյցարացի ռադիոլոգը Երեւանում սեմինար է անցկացրել (ֆոտո)

18 սեպտեմբերի, 2018  18:28

Սեպտեմբերի 15-ին Երևանում կայացավ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Որովայնի օրգանների անհետաձգելի ճառագայթային աշխտորոշում» խորագրով սեմինարը, որի հիմնական դասախոսն էր Շվեյցարիայից ժամանած Խրիստոֆորոս Ստուպիսը: Այս մասին հայտնում է Ռադիոլոգների հայկական ասոցիացիան։

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ՌՀԱ քարտուղար Նարեկ Մատինյանը և ԱՆ բժշկական ախտորոշիչ ճառագայթաբանության գծով խորհրդատու Գեղամ Աղաբեկյանը:

Սեմինարն աչքի ընկավ գրանցվող ռադիոլոգների աննախադեպ ակտիվությամբ: Մասնակիցների թվում էին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում գործունեություն ծավալող տասնյակ ռադիոլոգներ:

Սեմինարի առաջին մասը բաղկացած էր որովայնի օրգանների անհետաձգելի ճառագայթային ախտորոշման վերաբերյալ դասախոսություններից, որին հաջորդեց վարպետաց դասը: Սեմինարի վերջում դասախոսին ներկայացվեցին կլինիկական դեպքեր, որոնց շուրջ լսարանը ծավալեց քննարկումներ և հնչեցին եզրակացություններ:

Խրիստոֆորոս Ստուպիսը շնորհակալություն հայտնեց Ռադիոլոգների հայկական ասոցիացիային հրավերի և հյուրընկալության համար: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց նաև ներկա բոլոր ռադիոլոգներին ակտիվ մասնակցության համար` պատրաստակամություն հայտնելով հետագայում կրկին հանդես գալ դասախոսություններով:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի