• Latest news

Աերոբիկան վնասվածք ստանալու տեսանկյունից ավելի վտանգավոր է, քան սալսա պարը

20 սեպտեմբերի, 2018  21:20

Սալսայի ոչ պրոֆեսիոնալ պարողները ավելի քիչ վնասվածք են ստանում, քան աերոբիկայի սիրահարները: Այս եզրահանգմանն են եկել Քովենթրի համալսարանից գիտնականները (Coventry University):

Journal of Physical Activity and Health-ը հաղորդում է, որ սալսայի ժամանակ ստացված վնասվածքները զուգընկերոջ անզգույշ գործողությունների հետեւանք են: Ընդ որում՝ կանայք սալսայի ժամանակ երկու անգամ ավելի հաճախ են վնասվածք ստանում, քան տղամարդիկ:

Բացի այդ, սալսա պարի ժամանակ վնասվածք ստանալու հավանականությունը բարձր է տարեցների եւ մարմնի զանգվածի բարձր ինդեքս ունեցող պարողների մոտ:

Հետազոտությունում ընդգրկվել է 18-ից մինչեւ 64 տարեկան 450 ոչ պրոֆեսիոնալ պարող: Պարզվել է, որ պարողի տարիքի յուրաքանչյուր լրացուցիչ տարին 3 տոկոսով մեծացնում է վնասվածք ստանալու հավանականությունը: Բացի այդ, մարմնի զանգվածի ինդեքսի 1կգ/մ2-ով ավելանալու դեպքում վնասվածքների հավանականությունը 7 տոկոսով աճում է: Սակայն վնասվածք ստանալու հնարավորությունը սալսա պարողի փորձի ամեն մի տարվա հետ 7 տոկոսով նվազում է:

Հաստատվել է նաեւ, որ կին պարողների մոտ վնասվածքի հավանականությունը 1000 ժամ պարի դեպքում 1.1 է եղել, իսկ տղամարդ պարողներրի մոտ՝ 0.5:

Պարահանդեսային պարողների մոտ ցուցանիշները գրեթե նման են. 1000 ժամ պարերի դեպքում կանանց մոտ՝ 1.5, տղամարդկանց՝ 0.5:

Իսպանական պարերով զբաղվողների մոտ միջինում 1.5 վնասվածք 1000 ժամ պարերի դեպքում, 1000 ժամ աերոբիկայի ժամանակ՝ 2.9 եւ 1000 ժամ զումբայի՝ 3.9:

Այս կապակցությամբ մասնագետները ոչ պրոֆեսիոնալ պարողներին կոչ են անում խուսափել բազմամարդ հրապարակում պարերից, փորձել չբախվել այլ պարողների հետ, ինչպես նաեւ փակ կոշիկ կրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի