• Latest news

Երեւանում մեկնարկել է Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ ամենամյա համաժողովը

26 սեպտեմբերի, 2018  19:19

Սեպտեմբերի 26-ին Երեւանում մեկնարկեց Վիրաբույժների հայկական ասոցիացիայի (ՎՀԱ) եւ Վիրաբուժության եվրոպական միության (ՎԵՄ) համատեղ ՎՀԱ 4-րդ հնգամյա վեհաժողովը եւ ՎԵՄ ամենամյա 22-րդ համաժողովը՝ նվիրված վիրաբուժության ժամանակակից խնդիրներին։ Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաեւ Եվրոպայի վիրաբուժության ռեզիդենտների /կլինիկական օրդինատորների/ եւ ասպիրանտների /երիտասարդ գիտնականների/ 3-րդ համաժողովը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վիրաբուժության եվրոպական միության նախագահ Սուրեն Ստեփանյանն ասաց, որ համաժողովին մասնակցում են մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Հարավային Ամերիկայից, Եվրոպայի երկրներից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից։ Համաժողովի ընթացքում կանցկացվեն ժողովներ՝ նվիրված այնպիսի թեմաների, ինչպիսիք են վիրաբուժությունն արտակարգ իրավիճակներում, ուռուցքաբանական վիրաբուժություը, տորակալ եւ կոլորեկտալ վիրաբուժությունը։

Ստեփանյանը հույս հայտնեց, որ համաժողովի անցկացումը կօգնի կապեր հաստատել եւ տեղական ու արտասահմանյան բժիշկների հետագա համագործակցության հիմքեր դնել։

«Այսպիսի միջոցառում Հայաստանում առաջին անգամ է անցկացվում։ Փորձի փոխանակման տեսակետից այն մեծ նշանակություն ունի՝ հատկապես երիտասարդ մասնագետների համար»,- ընդգծեց Հայկական վիրաբուժական ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանը։

Նրա խոսքերով՝ վիրաբույժների նոր սերնդի պատրաստումը առաջնահերթ նշանակություն ունի ասոցիացիայի համար։ «Մեր նպատակն է՝ հնարավորության սահմաններում հայրենական վիրաբուժությունը բարձրացնել համաշխարհային մակարդակի»,- նշեց նա։

Հավելենք, որ համատեղ համաժողովն իր աշխատանքները կավարտի սեպտեմբերի 28-ին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ