• Latest news

Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի միջազգային 2-րդ համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 23–ին Երեւանում

17 հոկտեմբերի, 2018  19:30

Հոկտեմբերի 23-ին Երեւանում կանցկացվի Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի միջազգային 2-րդ համաժողովը։

Համաժողովի պատվավոր հյուրերն են լինելու Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆիլիփ Հաուբոթը և ղեկավարության անդամ Ռենե Ռիզոլին։ Հյուրերի շարքում են Ավստրիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Չեխիայի և այլ երկրների 40 առաջատար բժիշկներ։ Հանդիպման նպատակն է քննարկել կրկնակի կոտրվածքների կանխարգելման նախագիծը, ներկայացնել այլ երկրներում այդ ծրագրի ընթացքը։

Իսկ հոկտեմբերի 24-ին կանցկացվի օստեոպորոզի 12-րդ ամենամյա սիմպոզիումը` քննարկման օրակարգում ունենալով այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են վիտամին Դ-ի անբավարարությունն ու պակասը, միկրոբիոտան, ոսկրային համակարգի խնդիրները և այլն։ Միջոցառումներին մասնակցելու է շուրջ 550 բժիշկ Երևանից և մարզերից, ինչը հաստատում է այդ հանդիպումների կարևորությունը։ Միաժամանակ, այսպիսով Հայաստանը դառնում է օստեոպորոզի ոլորտում տեղեկատվության փոխանակման միջազգային կենտրոն։

Տասը տարի է` Օստեոպորոզի հայկական ասոցիացիան գործակցում է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի հետ: Այդ ընթացքում նա Հայաստանին նվիրաբերել է 10 դենսիթոմետր: Այդ սարքերի վրա աշխատող բոլոր մասնագետներն անցել են պրոֆեսորի կողմից կազմակերպված անհրաժեշտ վերապատրաստումը։ Բացի այդ` Բիլեզիկյանն  ամեն տարի կազմակերպում է միջազգային կոնֆերանսներ, որոնց մասնակցում են Ամերիկայից և Եվրոպայից ժամանած մասնագետներ և ներկայացնում օստեոպորոզի բուժման նորագույն մեթոդները։

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին` քննարկելու համագործակցության հետագա հնարավորություններն ու անդրադառնալու Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի միջազգային 2-րդ համաժողովի անցկացման հարցերին։

Նախարար Թորոսյանը երախտիքի խոսքեր է ուղղել պրոֆեսորին` օժանդակության համար, նաև ջերմորեն շնորհավորել այս տարի Էլիս Այլանդի Medal of Honor պատվավոր շքանշանին արժանանալու համար, որը շնորհվում է երկրի համար մեծ ներդրման համար։

«Ձեր պարգևատրումը նաև մեր պարգևատրումն է, ու մեծ պատիվ է Ձեզ պես հայրենակից ու գործընկեր ունենալը», - շեշտել է Թորոսյանը:

Պրոֆեսոր Բիլեզիկյանը խոսել է օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքների նվազեցման, հետևաբար և հաշմանդամության կանխարգելման խնդրից` կարևորելով հասարակությանը հիվանդության կանխարգելման մասին իրազեկումը և բժիշկների գիտելիքներն օստեոպորոզի բուժման հարցում կատարելագործելը։ Այդ նպատակով ասոցիացիան կազմակերպել է բազմաթիվ կոնֆերանսներ, գիտաժողովներ ինչպես բժիշկների, այդպես էլ հասարակության համար։ Հայաստանի մարզերում անցկացվել է անվճար սկրինինգ, ներկայացվել են արտասահմանյան հեղինակավոր կազմակերպությունների ուղեցույցները։

2016թ. պրոֆեսոր Բիլեզիկյանը դարձրել է Հայաստանը միջազգային ասոցիացիաների բանակցության կենտրոն` մեր երկրում կազմակերպելով Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի 1-ին միջազգային համաժողովը։ Այդ միջոցառմանը մասնակցել են 20 երկրների ասոցիացիաների ղեկավարներ և հայտնի բժիշկներ։ 2017թ. անվճար կազմակերպվել էր դենսիտոմետրիայի միջազգային թրեյնինգ արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ։ Հայաստանի և ԱՊՀ երկրների բժիշկները հնարավորություն էին ունեցել մասնակցելու այդ եզակի թրեյնինգին, որը հիմնականում կազմակերպվում է արտասահմանյան երկրներում` վճարովի  հիմունքներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի