• Latest news

Ավելորդ քաշի դեմ պայքարի 5 օգտակար լայֆհաք

4 նոյեմբերի, 2018  12:19

Հաջողությամբ նիհարելու համար բնավ պետք չէ խիստ դիետաներ պահել եւ դուրս չգալ մարզասրահից։ Կենսակերպի որոշ փոփոխություններ նույնպես կարող են օգնել ավելորդ քաշի դեմ պայքարում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի լայֆհաք, որոնք օգտակար կլինեն, եթե ցանկանում եք նիհարել։

Հագեցնող նախաճաշ

Հաջողությամբ նիհարելու համար պետք է օրվա ընթացքում ավելի քիչ կալորիաներ օգտագործել, քան օրգանիզմը պահանջում է։ Համարվում է, որ եթե մարդը չի նախաճաշում, նա օրվա ընթացքում ավելի շատ է ուտում։ Այդ իսկ պատճառով նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում կուշտ նախաճաշել առավոտյան, որպեսզի կրճատեք ամբողջ օրվա սննդակարգի կալորիականությունը։

Կապույտ գույն

Վաշինգթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ կապույտ գույնը նվազեցնում է ախորժակը, ուստի փորձեք շրջապատել ձեզ այս գույնով՝ խոհանոցում կապույտ վարագույրներ կախեք, օգտագործեք կապույտ սփռոցներ, կապույտ ափսեներ կամ նույնիսկ պատերը կապույտ գույնով ներկեք։

Նեղ հագուստ

Նեղ հագուստը թույլ չի տա ձեզ շատ ուտել եւ կօգնի պահպանել կազմվածքը։ Սակայն զգույշ եղեք՝ հագուստը չպետք է այնքան նեղ լինի, որ վատթարացնի արյան շրջանառությունը կամ դժվարացնի շնչառությունը։

Մաքուր աշխատանքային տիրույթ

Մաքուր աշխատանքային տարածքը նվազեցնում է սթրեսի մակարդակը, որն, իր հերթին, օգնում է չափից շատ չուտել եւ արդյունավետորեն նիհարել։ Համարվում է, որ որքան մաքուր է տունը կամ գրասենյակում աշխատանքային տարածքը, այնքան քիչ եք դուք մտածում ուտելու մասին։ Առնվազն ձեր ուշադրությունը չի գրավի կոնֆետի թուղթը կամ բանանի կեղեւը։

Հայելի՝ ճաշի սեղանի դիմաց

Մասնագետներից մի քանիսը խորհուրդ ենք տալիս հայելի տեղադրել այնտեղ, որեղ դուք կարող եք տեսնել ձեր արտացոլանքը ճաշի սեղանի մոտ։ Այս տեխնիկան թույլ կտա ձեզ շատ չուտել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի