• Latest news

Ամեն երկրորդ տարեց կինը տառապում է անմիզապահությամբ․ հետազոտություն

3 նոյեմբերի, 2018  23:40

Ամեն երկրորդ տարեց կինը տառապում է անմիզապահությամբ, սակայն շատերն այդ մասին բժիշկների հետ չեն խոսում։Այդ են վկայում ԱՄՆ-ում անցկացված եւ այլ հետազոտությունների շարքում «Առողջ ծերացման ազգային հարցում» (National Poll on Healthy Ageing) ուսումնասիրության մեջ ներառված խոշոր հարցման արդյունքները։

University of Michigan Institute for Healthcare Policy and Innovation-ի եւ Michigan Medicine-ի մասնագետները հարցումն անցկացրել են 2018թ․ մարտին։ Դրան մասնակցել է 50-80 տարեկան ավելի քան 1000 կին։ Պարզվել է, որ 50-60 տարեկան կանանց 43 տոկոսը մեզը պահելու հետ կապված խնդիրներ է ունեցել, իսկ 65 տարեկանների մեջ այդ թիվը հասել է 51 տոկոսի։ Մեզը չպահելու առավել տարածված առիթը հանդիսանում են հազը կամ փռշտոցը (79 տոկոս), ժամանակին զուգարան հասնելու փորձը (64 տոկոս), ծիծաղը (49 տոկոս), մարզումները (37 տոկոս)։

Սակայն անմիզապահությամբ տառապող կանանց 2/3-ն այս խնդիրը բժշկի հետ չի քննարկել, եւ միայն 38 տոկոսն է ասել, որ կատարում են կոնքի խոռոչի մկանները ամրացնելու համար նախատեսված Կեգելի հատուկ վարժությունները, որոնք կարող են կանխել ակամամիզությունը։

Հարցման համաձայն՝ կանանց մեծ մասը, չդիմելով բժշկին, փորձել են դրա դեմն առնել ինքնուրույն հայտնաբերած միջոցներով՝ միջադիրներից եւ հատուկ ներքնազգեստներից մինչեւ մուգ հագուստ կրելն ու հեղուկների օգտագործման սահմանափակումը։ Սակայն մեծամասամբ անմիզապահության խնդիրը բուժման ենթակա է՝ անհրաժեշտ է պարզապես բժշկի դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի