• Latest news

Հայաստանում ամեն տարի գրանցվում է շուրջ 3 հազար կոտրվածք՝ պայմանավորված օստեոպորոզով

5 նոյեմբերի, 2018  19:44

Հայաստանում ամեն տարի գրանցվում է շուրջ 3 հազար կոտրվածք՝ պայմանավորված օստեոպորոզով: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի ղեկավար Վարտա Բաբալյանը:

Փորձագետը նշեց, որ օստեոպորոզի խնդիրն արդիական է ամբողջ աշխարհում. այս հիվանդությունն իր տարածվածությամբ շաքարային դիաբետից, քաղցկեղից եւ սիրտ-անոթային հիվանդություններից հետո չորրորդ տեղն է զբաղեցնում: Աշխարհում յուրաքանչյուր երրորդ կնոջ եւ յուրաքանչյուր հինգերորդ տղամարդու մոտ 65 տարեկանից հետո պատահում են օստեոպորոտիկ կոտրվածքներ:

Օստեոպորոզի եւ ոսկորների փխրունության կանխարգելման համար Բաբալյանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ճիշտ սնվելուն, ինչպես նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Այսպես՝ սննդակարգում պարտադիր պետք է լինեն կալցիում եւ D վիտամին պարունակող մթերքներ: Կալցիում ստանալու համար պետք է գործածել, առաջին հերթին, կաթնամթերք, կանաչի, մրգեր եւ բանջարեղեն, իսկ D վիտամին ստանալու համար՝ ձուկ եւ ձվի դեղնուց:

Կաթնամթերքի անհանդուրժողականության կամ սննդակարգում դրա անբավարար քանակության դեպքում (հատկապես 65 տարեկանից մեծ անձանց) մասնագետները խորհուրդ են տալիս կալցիումի դեֆիցիտը լրացնել համապատասխան սննդային հավելումներով:

Աշխարհի տարբեր երկրներից փորձագետները բազմիցս հայտարարել են այն մասին, որ աշխարհի բնակչության շրջանում դիտվում է D վիտամինի դեֆիցիտի իսկական «համաճարակ»: «Մեր Ասոցիացիան նախատեսում է Հայաստանում համապատասխան հետազոտություն անցկացնել»,- տեղեկացրեց Բաբալյանը:

Ինչպես նշվեց, ֆիզիկական ակտիվությունը ոսկորների ամրապնդման գործում կարեւոր դերակատարում ունի: Կարելի է կատարել պարզ ուժային վարժություններ, ոտքով զբոսանքներ, լողալ: «Արժի ակտիվ կենսակերպին ուշադրություն դարձնել երիտասարդ տարիքից»,- ընդգծեց նա:

«Իսկ եթե արդեն ախտորոշվել է օստեոպորոզ, ապա անհրաժեշտ է բուժումը ժամանակին սկսել՝ ոսկորների կոտրվածքները կանխելու համար»,- հավելեց Բաբալյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի