• Latest news

Ցտեսություն, սպորտ. Երեք ծանր հիվանդություններից հետո նեթբոլիստը չի կարողանում քայլել

6 նոյեմբերի, 2018  23:46

Հարավային Աֆրիկայից 20-ամյա Լետչեն դյու Պլեսիսը երազել է տեղափոխվել Մեծ Բրիտանիա եւ պրոֆեսիոնալ նեթբոլիստ դառնալ։ Այս երազանքի մասին նա ստիպված է եղել մոռանալ. միանգամից 3 հիվանդությունների պատճառով, որոնք ախտորոշվել են նրա մոտ մեկ տարվա ընթացքում, աղջիկը չի կարողանում քայլել։

Անցած տարվա մայիսին նեթբոլի խաղի ժամանակ նրա ազդրի հոդերը խախտվել են։ Նա ցանկացել է շարունակել խաղը, սակայն միանգամից հասկացել է, որ ինչ–որ բան այն չէ։ Մի քանի ջիլեր էին նաեւ կտրվել։ Աղջկան վիրահատել են, որից հետո նրան 10 ամիս ֆիզոթերապիա էր սպասվում։ Սակայն դրանից հետո էլ նրա դժվարությամբ էր քայլում։

Հասկանալու համար, թե ինչն այն չէ, աղջիկը ՄՌՇ (Մագնիսառեզոնանսային շերտագրություն) հետազոտություն է անցել, որը ցույց է տվել, որ իր մոտ ավասկուլյար նեկրոզ է՝ դեպի ոսկրային հյուսվածքներ արյան ոչ բավարար հոսքի պատճառով նեկրոտիկ գործընթացներ են սկսվել աղջկա ազդրում։

Արյան հոսքի վերականգնման համար աղջիկը ստիպված է եղել երեք վիրահատություն անցնել եւ դրանից հետո նրա մոտ համալիր ռեգիոնար ցավային համախտանիշ է ախտորոշվել, հայտնի նաեւ որպես «սուիցիդալ հիվանդություն» ։

«Այնպես է ցավում, ասես սառը ցնցուղ ես ընդունում, իսկ հետո միանգամից տաք ջրի տակ ես անցնում։ Գիշեր ու ցերեկ ինձ այդպիսի ցավ է տանջում»,–պատմել է աղջիկը։

Մի քանի ամիս անց աղջիկը ուժեղ ցավազրկողներ է ընդունել։ Սակայն մի օր սկսել է նկատել, որ ոտքերը վերահսկելը ավելի ու ավելի դժվար է դառնում. նորմալ քայլել նա չի կարողացել, իսկ ոստնաթաթերը կծկվում էին եւ նմանվում չանչերի։ Այս անգամ նրա մոտ դիստոնիա է ախտորոշվել։
Այժմ աղջիկը շարունակում է ուժեղ ցավազրկողներ ընդունել։ Նա դժվարությամբ է շարժվում եւ չի պատկերացնում, թե ինչ է իրեն ապագայում սպասվում։ Այժմ ոչ մի բժիշկ չի կարողանում բացատրել, թե ինչու է դա տեղի ունեցել երիտասարդ մարզուհու հետ։

Մասնագետները առաջարկում են նրան պրոթեզավորելկոնքազդրային հոդերը, սակայն նա մտավախություն ունի, որ վիրահատությունից հետո համալիր ռեգիոնար ցավային համախտանիշը կարող է վատթարանալ եւ տարածվել ամբողջ մարմնով։ Դիտարկվում է նաեւ ինքնաբերաբար կրճատվող ոտքի մկաններում բոտոքսի ներարկում կատարելու հնարավորությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի