• Latest news

Սննդակարգում սպիտակուցների անբավարարության 6 նշան

11 նոյեմբերի, 2018  17:41

Մարդկանց մեծ մասը պատկերացում չունի, թե օրվա ընթացքում որքան սպիտակուց է անհրաժեշտ գործածել, որպեսզի օրգանիզմը նորմալ գործի: Արդյունքում՝ շատերը չափազանց քիչ սպիտակուցներ են ուտում, ինչն, իհարկե, ազդում է նրանց ինքնազգացողության վրա:

Բրիտանացի նուտրիցիոնիստներ Մեյ Սիմփքինը եւ Ռիկ Հեյը հայտնել են սննդակարգում սպիտակուցների անբավարարության 6 նշանի մասին՝

Քաղցրեղենի ցանկություն հաճախ եք ունենում

Քաղցրին մշտական ձգտումը կարող է լինել սննդակարգում սպիտակուցների անբավարարության պատճառ. սպիտակուցներն օգնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմայում պահել: Եթե մարդն ուտում է քիչ սպիտակուց եւ շատ ածխաջրեր, նրա արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո, դրանից հետո օրգանիզմը սկսում է մեծ քանակությամբ ինսուլին արտադրել, ինչը նպաստում է այդ շաքարի դուրսբերմանը: Արդյունքում գլյուկոզայի մակարդակը կտրուկ նվազում է, եւ մարդն ուժեղ քաղց է զգում՝ սովորաբար նա հենց քաղցրի ձգտում է ունենում:

Ձեր մկանները թուլանում են

Եթե դուք բավարար քանակությամբ սպիտակուցներ չեք ուտում, օրգանիզմը ստիպված է լինում մկաններից էներգիա վերցնել: Արդյունքում՝ մկանները թուլանում են, դրանց ծավալը փոքրանում է:

Ձեր մազերը թափվում են

Եթե ձեր մազերը թափվում են, եղունգներն ավելի դյուրաբեկ են դարձել, իսկ մաշկի որակը վատացել է, հնարավոր է՝ սպիտակուցների պակաս ունեք:

Ձեր իմունիտետը թույլ է

Եթե հաճախակի եք հիվանդանում, սա նույնպես կարող է սննդակարգում սպիտակուցների անբավարարության նշան լինել: Սպիտակուցներն անհրաժեշտ են իմունային բջիջների ստեղծման համար, եւ եթե «շինանյութը» չբավականացնի, օրգանիզմը կդժվարանա ինֆեկցիոն հիվանդություններին դիմակայել:

Վատթարացել են ձեր մտավոր ունակությունները

Եթե դժվարանում եք կենտրոնանալ, եթե ձեր մտավոր ունակությունները վատթարացել են, սա եւս մեկ նշան է, որ ձեր օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ սպիտակուցներ:

Դուք վատ եք քնում

Սպիտակուցներն անհրաժեշտ են հորմոնալ համակարգի նորմալ աշխատանքի համար: Եթե այն անբավարար է, հորմոնալ համակարգի աշխատանքը խախտվում է, ինչը բերում է քնի որակի վատթարացման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի