• Latest news

Ինչո՞վ սաղմոն չէ. ԱՄՆ-ում սկսել են վաճառել Օմեգա-3 թթուներով հարուստ հավի ճտեր

7 նոյեմբերի, 2018  20:00

ԱՄՆ-ում սկսել են վաճառել Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներով հարուստ հավի ճտեր:

New York Post-ը հայտնում է, որ ամերիկյան Murray's Chicken ընկերությունը սկսել է արտադրել «IQ» թռչնամիս, որը հարստացված է Օմեգա-3-ով: Ավանդաբար համարվում է, որ այդպիսի պոլիչհագեցած ճարպաթթուներ են պարունակվում ձկան եւ հատկապես սաղմոնի մեջ: Այսպիսով՝ թռչնամսում Օմեգա-3-ի բարձր պարունակությունը ինչ-որ իմաստով նոնսենս է:

Նման արդյունքի հասնելու համար Murray's Chicken ընկերությունը որոշել է հրաժարվել հավերի սովորական՝ եգիպտացորենի եւ սոյայի հիմքով կերից եւ օգտագործել կտավատի սերմեր, ոլոռ եւ ցորեն:

Այս ճաշացանկն իսկապես արդյունավետ է եղել. «IQ» բդիկների կաշվի մեջ (հենց բդիկների կաշին է պոլիչհագեցած ճարպաթթուների առավել շատ «կուտակման» տեղը) Օմեգա-3-ի պարունակությունը կազմել է 1300 միլիգրամ՝ այն դեպքում, որ սովորական թռչնամսի մեջ կազմում է ընդամենը 150 միլիգրամ: Այս ցուցանիշը սաղմոնի դեպքում հասնում է միջինը մինչեւ 2000 միլիգրամի: Այս «հրաշք» բդիկների ֆունտն արժե 3,19 դոլար:

Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Սինգեն Լեյը այս մարքեթինգային քայլը լավ գաղափար է համարել, սակայն կասկած է հայտնել, որ սննդարար նյութերի քանակությամբ բդիկները կարող են փոխարինել ձկանը: Բանն այն է, որ նույնիսկ կտավատի սերմում, որն օգտագործվում է «IQ» հավերի կերի համար, այդքան օգտակար ճարպեր չեն պարունակվում, որքան սաղմոնի մեջ:

Այդուհանդերձ, նման թռչնամիսը կարող է լավ այլընտրանք դառնալ նրանց համար, որոնք ձուկ տանել չեն կարողանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի