• Latest news

Յուղոտ սնունդը կարող է լյարդին անշրջելի վնաս պատճառել. գիտնականներ

13 նոյեմբերի, 2018  22:59

Եթե մարդը յուղոտ եւ քաղցր կերակուր շատ է ուտում, նրա լյարդի մեջ մեծ քանակությամբ ճարպ է կուտակվում: Ամենասարսափելին այն է, որ այդ ճարպը նրա լյարդում է մնում, եթե անգամ մարդն անցնում է ավելի առողջ սննդակարգի: Այս մասին նշված է Science Translational Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Weill Cornell Medicine-ի եւ Memorial Sloan Kettering Cancer Center-ի գիտնականները նանոսենսոր են մշակել, որի օգնությամբ հնարավոր է ոչ ինվազիվ կերպով հայտնաբերել եւ հետեւել լյարդում ճարպի կուտակմանը: Այս սենսորը մարդու մազից մոտ 1000 անգամ ավելի բարակ է, այն պատրաստված է միաշղթա ԴՆԹ-ից՝ փաթաթված միաշերտ ածխածնային նանոխողովակին: Լազոսոմներում ճարպի կուտակման դեպքում արձակվող լույսի գույնը փոխվում է:

Գիտնականներն այս սենսորն օգտագործել են մկների լյարդի վրա ճարպերի եւ շաքարի մեծ պարունակությամբ սնունդի ազդեցությունը գնահատելու համար, այնուհետեւ մկներին առողջ սննդակարգի վերադարձնելուց հետո գնահատել են արդյունքները: Նրանք հայտնաբերել են, որ չնայած ճարպային կուտակումների նվազմանը, որոշ մնացորդային ճարպեր երկար մնում են լյարդի բջիջներում:

«Նույնիսկ կարճ ժամանակ յուղոտ կերակուր ուտելը վատ գաղափար է: Լյարդի հիշում է»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ բժիշկ Դանիել Հելերը:

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը ԱՄՆ-ում ախտահարում է մարդկանց 30 տոկոսին, որտեղ տարածված է ճարպերի եւ շաքարի մեծ պարունակությամբ սնունդը: Ավելցուկային ճարպը կուտակվում է լյարդի բջիջներում, որոնք կոչվում են Կուպֆերի բջիջներ, եւ կարող է առաջացնել ավելի լուրջ հիվանդություններ՝ բորբոքում, սպիացում եւ նույնիսկ լյարդի քաղցկեղ (ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի