• Latest news

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի չիչխանը

14 նոյեմբերի, 2018  12:00

Աշունը չիչխանի բերքահավաքի ժամանակն է: Նրա հատապտուղներից պատրաստում են կոմպոտ եւ մուրաբա, գործածում են հում վիճակում:

Չիչխանի պտուղները պարունակում են մեծ քանակությամբ պիգմենտներ եւ կարոտին, Е վիտամին (տոկոֆերոլ), В1, В2, В6 եւ Р վիտամիններ, ինչպես նաեւ աղաղանյութեր, եթերայուղեր, միկրոտարրեր: Ընդ որում՝ չիչխանի կալորիականությունը 100 գրամում ընդամենը 82 կկալ է:

Չիչխանի յուղը պարունակում է К, В1, В2, В6 վիտամիններ, ճարպաթթուներ, օրգանական թթուներ: Չիչխանի յուղն արագացնում է վերքերի ապաքինումը: Դրանից բացի, այն օժտված է հակաբակտերիալ հատկություններով, զսպում է ոսկեգույն ստաֆիլոկոկի, հեմոլիտիկ ստրեպտոկոկի աճը:

Չիչխանի յուղն արդյունավետ է լյարդի պաթոլոգիաների դեպքում, որոնք առաջանում են ալկոհոլային թունավորմամբ: Դրանից բացի, այն հակասկլերոտիկ ազդեցություն ունի, մասնավորապես, A եւ E ճարպը լուծող վիտամինների շնորհիվ: Չիչխանի յուղն օգտագործվում է այրվածքների, պառկելախոցի դեպքում, այն բուժական մեծ արդյունավետություն ունի աչքերի այրվածքների դեպքում:

Չիչխանի յուղը սկսում է կիրառվել հայմորիտի, քրոնիկական տոնզիլիտի, արգանդի վզիկի էրոզիայի եւ այլ բորբոքային հիվանդությունների դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի