• Latest news

5 մթերք, որոնք ցանկալի է նոյեմբերին եւ դեկտեմբերին սննդակարգի մեջ ընդգրկել

16 նոյեմբերի, 2018  16:24

Ցրտերը սկսվելուն զուգահեռ մարդու օրգանիզմն ավելի շատ էներգիա է պահանջում, որը կարող է ապահովել միայն ճիշտ սննդակարգը: Ինչպե՞ս պետք է սնվել նոյեմբերին եւ դեկտեմբերին՝ բավարար քանակությամբ օգտակար սննդարար նյութեր ստանալու համար:

Բրոկոլի

Բրոկոլին պարունակում է շատ օգտակար միկրոտարրեր եւ վիտամիններ (կալիում, ֆոսֆոր, կալցիում, մագնիում, երկաթ, ցինկ, մագնեզիում, ծծումբ, С, В1, В2, В5, В6, РР, Е, К վիտամիններ, А պրովիտամին, ֆոլաթթու եւ բետա-կարոտին), ինչպես նաեւ բջջանյութ, որոնք անհրաժեշտ են աղիների նորմալ աշխատանքի համար:

Տարածված կարծիքի համաձայն՝ սնունդի մեջ բրոկոլիի կանոնավոր գործածումը կանխում է աթերոսկլերոզի զարգացումը, խոչընդոտում օրգանիզմում խոլեստերինի կուտակմանը եւ օրգանիզմից դուրս բերում ծանր մետաղների աղերը:

Դդում

Դդումը պարունակում է А, Е, С, В խմբի վիտամիններ եւ ֆոլաթթու, ինչպես նաեւ միկրոտարրեր (պղինձ, ցինկ, երկաթ, կոբալտ, յոդ, մագնեզիում, ֆտոր), մակրոտարրեր (կալցիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, նատրիում): Այն նաեւ պարունակում է բջջանյութ, օրգանական թթուներ եւ պեկտիններ, հենց այս պատճառով է աշնան եւ ձմռան համար դդումը հոյակապ մթերք համարվում. այն օրգանիզմը կապահովի մեծ թվով օգտակար սննդարար նյութերով:

Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը պարունակում է օմեգա-3 եւ օմեգա-6 չհագեցած ճարպաթթուներ, որոնք օրգանիզմը պաշտպանում են ծերացումից, շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից եւ նույնիսկ օքսիդացման պրոցեսներից, որոնք կարող են քաղցկեղային հիվանդություններ առաջացնել:

Ցանկալի է նախատվությունը տալ առաջին սառը մզվածքի (Extra Virgin Olive Oil) ձիթապտղի ձեթին, իսկ այն խորհուրդ է տրվում գործածել հում վիճակում. ցանկալի չէ այս ձեթով կերակուր պատրաստել, փոխարենը այն կարելի է եւ պետք է ավելացնել թարմ աղցաններին:

Կոճապղպեղ

Ուշ աշնանն ու ձմռանը կոճապղպեղն աջակցում է իմունային համակարգի աշխատանքին: Այս արմատապտուղը իր զարմանալի հատկություններով աչքի է ընկնում բաղադրության մեջ առկա եթերային յուղերի շնորհիվ՝ հենց դրանք են կոճապղպեղին յուրահատուկ համ եւ բույր հաղորդում: Կոճապղպեղն օգտակար է վիրուսային հիվանդությունների, աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի վնասման, արթրոզների եւ արթրիտների, բարձր ճնշման, ինչպես նաեւ սկլերոտիկ վահանիկների առաջացման դեպքերում:

Կոճապղպեղը կարելի ավելացնել ապուրներին, թխվածքին, մուրաբային, աղցանին եւ թեյին:

Կաթնաշոռ եւ պանիր

Պանրի եւ կաթնաշոռի մեջ պարունակվում է մագնիում, որը կարող է օգնել աշնանային դեպրեսիայի դեմ պայքարին: Դրանից բացի, այս մթերքները հարուստ են ոսկորների առողջության համար անհրաժեշտ կալցիումով: Եվ վերջապես՝  դրանք աջակցում են աղիների աշխատանքին՝ բարելավելով միկրոֆլորան: Հենց այս պատճառով ցանկալի է պանիրը եւ կաթնաշոռը ընդգրկել աշնանային-ձմեռային սննդակարգի մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի